• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օտար լեզուներ դասավանդող

Կրթահամալիրում օտար լեզու դասավանդողը.

  • ունի բարձրագույն կրթություն,
  • գիտի, կարող է ուսուցանել երկու օտար լեզու,
  • ունի օտար լեզուները մասնագիտական աշխատանքում, կյանքում գործածելու հմտություններ,
  • տիրապետում է օտար լեզուների ուսուցման արդիական հնարների.
  • կարողանում է՝
    համակարգիչը, համացանցը կիրառել ամենօրյա աշխատանքում, վարել իր ուսումնական բլոգը, կազմակերպել բլոգներով ուսուցում.
    կազմել օտար լեզվի լրացուցիչ ուսուցման դասընթացի ծրագիր տարատարիք սովորողների, մեծահասակների համար.
    կազմել օտար լեզվի հանրակրթական, սովորողի ընտրությամբ դասընթացի ծրագրեր.
    ստեղծել ուսումնական նյութեր, այդ թվում՝ անհատական ուսուցման, հեռավար ուսուցման, տնային աշխատանքի, առարկայական ֆլեշմոբի համար.
    մշակել և իրականացնել ուսումնական նախագծեր, այդ թվում՝ միջազգային նախագծերի մասնակցության, կրթական փոխանակումների.
    ճամփորդել սովորողների հետ. 
    կազմակերպել ուսումնական ճամբար, ստեղծագործական հավաք: