• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իսկական ամառային բաց ճամբար Արատեսում

Բոլոր նրանց, որ հետաքրքրված են պատանեկան ամառային բաց ճամբարով՝ ստեղծագործական, հայրենագիտական, լողափնյա, ռազմամարզական, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցը հրավիրում է Արատեսի դպրական կենտրոն (Վայոց ձորի մարզ)՝ անցկացնելու անմոռանալի օրեր:

Ճամբարը նախատեսված է 14-20 տարեկանների՝ հայաստանցիների և հյուրերի համար։
Ճամբարի ժամկետը՝ հուլիսի 29 - օգոստոսի 2։ 
Ճամբարում գործունեության բաղադրիչները՝

  • մարզական՝ մարմնամարզություն, նետաձգություն, հրաձգություն
  • լող գետում, գետանցում
  • ձիավարություն
  • հայրենագիտական՝ քայլարշավ Արատես գետի հովտով, Եղեգիսի կիրճի, Վայոց ձորի պատմամշակութային հուշարձաններ
  • ստեղծագործական՝ քանդակագործություն, ասեղնագործություն, ճարտարապետություն
  • երգ, պար, պարերգ
  • հասրակագիտական, քաղաքագիտական, բնապահպանական պարապմունքներ հրավիրյալ մասնագետների հետ
  • ԱԻՆ մասնագետների պարապմունք
  • քննարկումներ, խաղեր
  • հասարակական աշխատանք։ 

Ճամփորդության հայրենագիտական կանգառները՝

  • Սևակավան
  • Տիգրանաշենի  ոլորանները՝ Մասիսի դիտակետ
  • Արենիի շուկա
  • Եղեգիսի կիրճ
  • Սմբատաբերդ
  • Եղեգիս
  • Արատեսի վանք
  • Գետեր՝ Արփա, Եղեգիս, Արատես
  • Քարավանատուն (Սելիմի լեռնանցք)
  • Սևանա լիճ, Հայրավանք

Արշավական-ճամբարականին անհրաժեշտ պարագաները.

  • ուսապարկ
  • քնապարկ
  • անձնական հիգիենայի պարագաներ
  • մարզական տաք հագուստ և կոշիկներ
  • լողազգեստ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուք, ակնոց, սրբիչ
  • խոհանոցային անհատական սպասք՝ ափսե, բաժակ, պատառաքաղ, գդալ, դանակ
  • ջուր, ճանապարհի ուտելիք

Երթուղին՝

  • Մեկնում՝ Երևան-Արտաշատ-Երասխ-Սևակավան-Զանգակատուն-Արենի-Գետափ-Եղեգիսի կիրճ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես
  • Վերադարձ՝ Սելիմի լեռնանցք-Մարտունի-Սևանի ավազան-Երևան

Գիշերակացը՝ Արատես դպրական կենտրոնի կացարաններում, վրաններում։

Ճամբարի ուղեգրի արժեքը՝ 10.000 դրամ

Ուղեգիրը ստանալու համար հարկավոր է լրացնել հայտը:

Գրանցման վերջնաժամկետը հուլիսի 24-ն է:

Ճամբարի համակարգող՝ Ջուլի Սիմոնյան։ էլ. հասցե՝ [email protected], հեռախոս՝ +374(94)420707։

Ավագ դպրոցի ղեկավար՝ Մարթա Ասատրյան։ Էլ. հասցե՝ [email protected]

Արատեսի դպրական կենտրոնի ղեկավար՝ Սմբատ Պետրոսյան։ Էլ. հասցե՝ [email protected]