• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային բաց ճամբար Ագարակում

Ճամբարային գործունեությունը ներառում է. 

  • Ձիավարություն, ձիերի խնամք, կերակրում, նաև հիպոթերապիա
  • Լող, լողափնյա խաղեր
  • Նետաձգություն
  • Շփում շների հետ, զբոսանք, խնամք, կերակրում
  • Ծանոթություն թռչնատեսակներին, խնամք, գործունեություն
  • Միջավայրի խնամք, երկրագործական աշխատանքներ
  • Ազգային խաղեր
  • Շախմատ
  • Արշավային հմտությունների փոխանցում, վրանների տեղադրում, նաև՝ գիշերակաց վրաններում
  • Երեկոյան խարույկ,զրույցներ

Անհրաժեշտ պարագաներ

  • արևային գլխարկ
  • լողի պարագաներ՝ լողազգեստ, սրբիչ, հողաթափեր
  • թեթև հագուստ
  • ջրի շիշ
  • մարզական հագուստ, կոշիկներ
  • կենդանիների հետ աշխատելու համար փոխնորդ հագուստ

Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը:  

Կարող են մասնակցել ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից, մարզերից, Արցախից Երևանում գտնվող-հանգստացող երեխաները, պատանիները:

Գիշերակացի կարիք ունեցողները կարող են օգտվել հյուրատան ծառայությունից:

Տեղերը սահամանափակ են, ճամբարային այս փուլին կարող է մասնակցել 10 դիմող: Շտապեք ամրագրել ձեր տեղը:

Տեսանյութում ներկայացված է ագարակը, ծանոթացեք:

Հնգօրյա ճամբարի ուղեգրի արժեքն է 30.000 դրամ: (Անհրաժեշտ է փոխանցում կատարել նշված հաշվեհամարին՝ նշելով սովորողի անուն, ազգանունը՝ Հ/Հ – 900018003203,  բանկ՝ ՀՀ ՖՆ գործառնական վարչություն)

Հասցեն՝ ՀԱԹ, Բաբաջանյան 38/1, հեռ. 094125045:

Նյութի աղբյուրը։

Համակարգումը՝ Էդմոն Փաշինյանի