• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միջազգային փառատոնի ամփոփում

Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի ամենամյա առաջին միջազգային փառատոնը Երևանի Հարավարևմտյան զանգվածում՝ կրթական պարտեզում, շարունակվում է։ Եթե դեռ չեք հասցրել, կարող եք այս օրերին հանդիպել մասնակիցներին՝ 7 երկրներից քանդակագործների, հայաստանցի ուսանողների, սովորողների, դասավանդողների, դիտել նրանց կլանված ստեղծագործական աշխատանքը Մայր դպրոցի պուրակում, մասնակցել հանդիպում-վարպետության պարապմունքների «Արտասահման» արվեստանոց-ակումբում։

Հուլիսի 18-ին, ժամը 11։00, հրավիրում ենք մասնակցելու փառատոնի ամփոփիչ հավաքին։ Ծրագրում՝

  • քարե, կավե, այլ քանդակների ցուցադրություն Մայր դպրոցի պուրակում, խեցեգործական արվեստանոցում
  • փառատոնի ամփոփում Մարմարյա սրահում
  • նախագծման արվեստանոցի նորամուտ Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում
  • լուսանկարչական, տեսանյութերի նախագծային ցուցադրություն «Արտասահման» ակումբում։

Փառատոնի մասնակիցների, համակարգողների հետ հարցազրույցի մասին խնդրում ենք պայմանավորվել փառատոնի համակարգողների հետ։

Տեղեկատու՝

  • փառատոնի համակարգող Քնարիկ Ներսիսյան՝ 077788284, Վիգեն Ավետիս՝ 093826333
  • կրթահամալիրի Մայր դպրոց՝ Ա. Բաբաջանյան 25
  • Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց, «Արտասահման» արվեստանոց-ակումբ՝ Րաֆֆի 69/1

 

Հարգանքով՝

կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան
փառատոնի համակարգողներ՝ Վիգեն Ավետիս, Մասիմո Լիպի, Քնարիկ Ներսիսյան

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի