• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Փառատոնային հրավառություն Արատեսում

 

 

2019թ. հուլիսի 12-ին Ձեզ սիրով հրավիրում ենք կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոն՝ քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի ծրագրով «Քանդակների հրավառություն Արատեսում» նախագծերի ներկայացմանը.

15։00-16։00՝ պտույտ Արատեսում
16։00-17։00՝ հավաք-ներկայացում փառատոնի Արատեսի ծիսական հարթակում
17։00-18։00՝ ակումբային հանդիպում-ընթրիք.
18։00-21։00՝ քանդակների հրավառություն Արատեսում. դաջվածքներ, հետքեր

Դուք կծանոթանաք երևանյան գրանցում ստացած միջազգային փառատոնի ընթացքին, արդյունքներին, «Արատես կարմիր ծաղիկ. ծաղկող Արատես» նախագծով վերափոխված մեր դպրական կենտրոնին, այնտեղ այս օրերին իրականացված-իրականացվող փառատոնային նախագծերին, կհանդիպեք փառատոնի մասնակից հայ, իտալացի, վրացի, ռուս, ֆրանսիացի, չինացի գործող քանդակագործների, ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի ուսանողների նախագծային խմբին։

Փառատոնի լուսաբանմանը, նյութերին կարող եք հետևել մեր բազմալեզու mskh.am-ում, փառատոնի բլոգում, սոցցանցում։