• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրավիրում ենք Բլեյան բաց ցանցի օգոստոսյան ճամբարներ

Կրթահամալիրը հրավիրում է հանրապետության մարզերի, Երևանի և Երևանում հյուր, Արցախի, Վրաստանի տարատարիք սովորողնաերին մասնակցելու Բլեյան բաց ցանցի օգոստոսյան բազմամշակութային ճամբարներին։ Ճամբարականները հաղորդակցվում են իրենց ուսուցման լեզվով և հայերեն։

Երևանում՝ Կրթական պարտեզում, 6-15 տարեկանների լողափնյա ճամբար հնգօրյա փուլերով գործում է օգոստոսի 5-30-ը։

Ճամբարը կազմակերպվում է դպրոցական արդիական միջավայրում, բաց լողավազաններով, հետաքրքիր լողափով։ Ուսումնական գրավիչ միջավայր, հագեցած առօրյա, առողջ սնունդ։ 

Ծրագրում՝ կերպարվեստի-քանդակագործության, տեխնոլոգիական նախագծեր, լող, ձիասպորտ, թենիս, մարզական խաղեր, երաժշտություն, ընթերցանություն, ֆիլմեր, շախմատ, հայրենագիտական ճամփորդություն։
Հնգօրյա ուղեգրի արժեքը. 
- առանց գիշերակացի՝10.000 դրամ.
- գիշերակացով՝ 20.000 դրամ։

Արատեսի պատանեկան հնգօրյա ճամբարը գործում է օգոստոսի 1-31-ը։

Ճամբարը կազմակերպվում է Վայոց ձորի գեղատեսիլ, բարձադիր Արատես գյուղում, կրթահամալիրի դպրական կենտրոնում, ԱԻՆ տեղադրած վրանային կացարաններում։ Ուսումնական գրավիչ միջավայր, հագեցած առօրյա, առողջ սնունդ։ 
Ծրագրում՝ հայրենագիտական, ազգագրական, բնապահպանական, մարզական նախագծեր, լող գետում, բարձունքի հաղթահարում, արտակարգ իրավիճակներում գործելու հմտություններ՝ ՀՀ ԱԻՆ Վայոց ձորի մարզային կառույցի ուսումնական պարապմունքներ, ձիավարություն, երաժշտություն, ընթերցանություն, ճամբարականի նախաձեռնությամբ ուսումնական այլ գործունեություն, խարույկ, ։

Հնգօրյա ուղեգրի արժեքը՝ 10.000 դրամ։
Ճամբարականը պետք է ունենա ճամփորդական անհատական պարագաներ՝ քնապարկ, ուսապարկ, ափսե, բաժակ, գդալ, լապտեր։ Ճամբարականն Արատես կարող է հասնել ինքնուրույն կամ օգտվել Երևան-Արատես-Երևան՝ կրթահամալիրի կազմակերպած ճամփորդությունից։ Ճամփորդության արժեքը՝ 6.000 դրամ։ 
Ճամբարի ղեկավար՝ Սմբատ Պետրոսյան։ 

Սևանի «Ժայռ» գոտում տարատարիք հնգօրյա ճամբարը գործում է օգոստոսի 5-31-ը։

Ճամբարը կազմակերպվում է Սևանի հյուսիսարևելյան ապահով, խնամված ափին, ԱԻՆ տեղադրած վրանային կացարաններում։
Ուսումնական գրավիչ միջավայր, հագեցած առօրյա, առողջ սնունդ։ 
Ծրագրում՝ լողուսուցում, լող Սևանում, բնապահպանական, մարզական գործունեություն, բարձունքի հաղթահարում, արտակարգ իրավիճակներում գործելու հմտություններ՝ ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային կառույցի ուսումնական պարապմունքներ, երաժշտություն, ընթերցանություն, հայրենագիտական, ազգագրական, ճամբարականի նախաձեռնությամբ ուսումնական այլ գործունեություն, խարույկ։

Հնգօրյա ուղեգրի արժեքը՝ 10.000 դրամ։
Ճամբարականը պետք է ունենա ճամփորդական անհատական պարագաներ՝ քնապարկ, ուսապարկ, ափսե, բաժակ, գդալ, լապտեր։
Ճամբարականը «Ժայռ» կարող է հասնել ինքնուրույն կամ օգտվել Երևան-Սևան-Երևան՝ կրթահամալիրի կազմակերպած ճամփորդությունից։ Ճամփորդության արժեքը՝ 3.000 դրամ։ 

Ճամբարի ղեկավար՝ Տիգրան Հակոբյան։