• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սահմանից այն կողմ

Մեր առաջին կանգառը  Գյումրու հրապարակն էր։ Կանգառ, որը ազատեց բոլորին իմ բարձր ձայնից ստեղծված աղմուկից: Դե, մեր հետքը պետք է թողնեինք Գյումրիում մեր նշանավոր պարերով:

Վերջապես հասանք սահման… Հայկական անցակետ, վրացական անցակետ… ընկեր Մարալի ու ընկեր Վարդուհու անհանգիստ դեմքերը, մինչև բոլորս անցանք… Սահմանից այն կողմ ամեն ինչ կարծես նույնը լիներ: Ճանապարհը շատ քանդված էր մինչև Նինոծմինդա հասնելը, ինձ մոտ տպավորություն էր, որ չեն նորոգում, որպեսզի ջավախեցիները Հայաստան շատ չգան: Հաջորդ կանգառը Նինոծմինդան էր: Իջանք-չիջանք, հետաքրքրվեցինք, թե որտեղ է գյուղի եկեղեցին և քայլեցինք այդ ուղղությամբ: Մինջև Դիլիսկա անցանք նաև Ախալքալակով։ Դիլիսկայում, որտեղ շատ ուժեղ այրող արև էր, մեզ արդեն մեկ ժամ է, ինչ սպասում էին մեր ընկերները: Ես առաջին անգամ պետք  ճամփորդության ընթացքում մնայի տեղացիների տանը, ասեմ, որ այսպես շատ հետաքրքիր էր, յուրահատուկ ձև էին մտածել: Նոր ընկերներ ես ձեռք բերում, նրանք դառնում են քեզ հարազատ, սիրելի մարդիկ:

Գրում է Համբարձում Մանջոյանը:

Խորհրդատու՝ Մարալ Կարապետյան

Էջի լուսանկարը՝ Համբարձում Մանջոյանի