• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աննա Հակոբյանը Աշոտ Բլեյանի հրավերով այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր և ծանոթացել գործող ուսումնական ճամբարին

tert.am

lragir.am

armtimes.com

Ստորև բերված նյութը՝ tert.am-ի կայքից

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 26-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հրավերով այցելել է դպրոց և ծանոթացել դպրոցում ներկա դրությամբ գործող ուսումնական ճամբարին: Այս մասին տեղեկացնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:

Նա ներկայացրել է կրթահամալիրում 2019թ., 2020-2022թթ ստեղծվող-կառուցվող-զարգացվող հրաշալիների՝ հեղինակային կրթական ծրագրի մշակման, կազմակերպման, տարածման ծրագրային, նյութական, մեդիա միջավայրի զարգացման նախագծերի փաթեթը։ Ըստ այդ փաթեթի՝ կրթահամալիրը յոթ ուղղությամբ գործունեություն է ծավալելու: Դրանք են՝ հեղինակային կրթական բաց ցանց, Արատեսի դպրական կենտրոն, Խաղողի և գինու դպրոց, Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց, Հնգամարտի դպրոց Ուսումնական ագարակում, ուսումնական նոր միջավայր՝ կրթական օբյեկտի տանիք, նկուղ, կրթական պարտեզ բնակելի արվարձանում: