• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր գործերը Հանրապետության օրով…

Սենսեյ Հայկուհուն պատասխանեմ, քանզի այսպիսի տեսանյութ իմ գիտակից բանգլադեշյան 35-ամյա կյանքում Սենսեյն է հրամցնում, որպես ոչ միայն ճամբարային կյանքի թիվ  մեկ խնդիր, այլև մայրաքաղաքային… Ու ես դիմում եմ մայրաքաղաքում հողիս սեփականատեր Երևան համայնքին, ազգընտիր ավագանուն և քաղաքապետին… Փոխանակ ուսումնական հաստատություններին նպատակային օգտագործման հանձնված հողատարածքների ոռոգման հուսալի համակարգի-ռեժիմի հաստատմանը գործուն աջակցելու, փոխանակ գործուն վերահսկողություն սահմանելու, որ նպատակային օգտագործման հանձնված հողը նպատակին՝ այգի, պուրակ, խաղահրապարակ, անցում ծառայի, տեսեք, քանի՜ տարի միայն Բանգլադեշում քանի՜ հա հողատարածք է մարդուց օտարվել-անապատանում… Սրա դեմ, սրա համար մնում է Սենսեյ Հայկուհու, Շողիկի ճանապարհը, որ քաղաքացիների՝ սովորող-ուսուցիչների նախագծային խումբը, որպես քաղաքային համայնք, առաջ գա… Եվ շրջակա միջավայրի միջազգային օրը՝ հունիսի 5-ը ճամբարային, սրա համար էլ ստեղծված է…

Կրթահամալիրի տնօրենի օրագիրը։

Լուսանկարը՝ Նունե Խաչիկօղլյանի