• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe

Ավագ դպրոցի լուսանկարչության խումբ. Կոնդ

«Երևան 2800» նախագիծ: Կոնդ. քաղաք քաղաքի ներսում
Լուսանկարները՝ ավագ դպրոցի լուսանկարչության խմբի սովորողների
Ղեկավար՝ Անի Սարգսյան

© կինո-ֆոտո 2019

Հին Երևանի պահպանված վերջին թաղամասը` Կոնդը, հիմնադրվել է 17-րդ դարում: Մինչև այժմ քաղաքաշինական զարգացումները շրջանցել են Կոնդը: Սակայն վտանգ կա, որ շուտով Երևանը կկորցնի իր հին պատմության վերջին ականատեսին: «Կոնդ» հայերենում նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր: Պարսից տիրապետության ժամանակ Կոնդը կոչվել է Թափաբաշ, որը հենց բառի թարգմանությունն է: Թաղամասն իր անունը ստացել է բարձր դիրքի պատճառով: Ցածր առաստաղները, անկանոն մուտքերը, հին աղյուսներով տները մարդկանց գաղափար են տալիս, թե ինչպիսին է եղել հին Երևանը: Կանգուն որոշ կառույցներ թվագրվում են դեռևս միջին դարերով: Ողջ Կոնդի կառուցվածքը գրեթե անփոփոխ է հասել մեզ 18-րդ դարից: Կոնդի բնակիչները հիմնականում կաշեգործ-արհեստավորներ էին։ Կոնդում, բացի հայերից, մուսուլմաններ են ապրել, ինչի ապացույցը գոյություն ունեցող մզկիթն է։ 1915թ. ջարդից փախած 17 ընտանիք է ապաստանել այս մզկիթում: Նրանց ժառանգները մինչև հիմա էլ բնակվում են այստեղ։ Մեծ գմբեթը 60-ականներին հնությունից փլվել է, իսկ փոքրը մինչև հիմա էլ գոյություն ունի: Ի տարբերություն Երևանի այլ թաղամասերի` Կոնդում առկա են ապրելակերպի հստակ տարբերություններ: Այստեղ չորս կամ հինգ ընտանիքներն ապրում են մեկ բակում` կիսելով իրենց բոլորին պատկանող փոքր տարածքն ու առօրյա կյանքը: Կոնդը Երևանի եզակի թաղամասերից է, որի բնակիչներն այստեղ ապրում են սերնդեսերունդ: Կոնդը գտնվում է Երևանի կենտրոնում: Քայլելով Կոնդի նեղ փողոցներով, կարելի է տեսնել պարաններից կախված լվացք, կարպետներ կամ անկողին: Սա մշակույթ է, որը չեք հանդիպի Երևանի այլ կենտրոնական թաղամասերում: ՕԿոնդի գեղեցկության սրահն ու բանջարեղենի խանութը գտնվում են կողք կողքի: Թեև շատ շենքեր և տներ գտնվում են վթարային վիճակում և փլուզման եզրին են, բայց դրանց ներսում ապրում են ընտանիքներ: 2006թ.-ին Կառավարության կողմից Կոնդը համարվեց հանրային գերակա շահ: Բնակիչները պետք է պայմանագրեր կնքեն մասնավոր շինարարական/կառուցապատող կազմակերպությունների հետ և ստանան նոր բնակարաններ: Այն բնակիչները, ովքեր պայմանագիր էին կնքել, մինչև օրս չեն ստացել իրենց բնակարանները. շինարարությունը կանգնեցված է ...

Նարե ՂալամքարյանԿոնդ. քաղաք քաղաքի ներսում #10
Ալլա ԲարսեղյանԿոնդ. քաղաք քաղաքի ներսում #9
Եվա ԲերբերյանԿոնդ. քաղաք քաղաքի ներսում #8
Անուշ ԹադևոսյանԿոնդ. քաղաք քաղաքի ներսում #7
Ալեն Ավետիսյան. Կոնդ. քաղաք քաղաքի ներսում #6
Ալինա ԱլախվերդյանԿոնդ. քաղաք քաղաքի ներսում #5
Նարեկ ԽաչատրյանԿոնդ. քաղաք քաղաքի ներսում #4
Շուշան ԱդամյանԿոնդ. քաղաք քաղաքի ներսում #3
Տիգրան ԱրամյանԿոնդ. քաղաք քաղաքի ներսում #2
Էլեն ՍարատիկյանԿոնդ. քաղաք քաղաքի ներսում #1

Առաջարկում եմ դիտել նաև Հարութուն Խաչատրյանի «Կոնդ» վավերագրական ֆիլմը, 1987թ. 
«Հին քաղաքը. Կոնդ». հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիա