• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe

Հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստումներ

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կազմակերպում է հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստման դասընթացներ՝ դասվարների, նախադպրոցական հաստատություններում աշխատող դաստիարակների, երաժշտության դաստիարակների, կազմակերպիչների, երաժշտություն, տեխնոլոգիա-կերպարվեստ դասավանդողների, գրադարանավարների, պետական այլընտրանքային կրթական ծրագրով այլ հետաքրքրվողների համար։ Վերապատրաստումներն իրականացվում են ուսումնական արդիական միջավայրում մասնագիտական հմտությունների փոխանցմամբ, գործնական նախագծերով: Վերապատրաստման արդյունքով մասնակցին տրվում է վկայագիր:

Մասնակցության գրանցումը կատարվում է անհատական հայտով և/կամ ուսումնական հաստատության ղեկավարի, համայնքի ղեկավարի, մարզի կրթության վարչության հայտով[email protected] հասցեին ուղարկված ցուցակով։

Գիշերակացի կարիք ունեցողները կարող են օգտվել կացարանի, սննդի մատչելի ծառայություններից։

Մասնակիցներին խնդրում ենք գալ անհատական թվային միջոցով (պլանշետ, նոթբուք), մարզական՝ մարզահագուստով։

Մանրամասն՝ «Բարեկամություն» բլոգում։

Հասցե՝ Րաֆֆի 57
Հեռախոս՝ 010 74 72 46, 094 56 76 49