• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe

Ձմեռային ազգագրական փառատոն

Ամփոփում է Աննա Երիցյանը․

«Ձմեռային ազգագրական փառատոնի» առաջին շաբաթը անցավ շատ հագեցած:

Ամեն առավոտ տոնական ծրագրով` կես ժամանոց ընդհանուր պարապմունքներով, անցկացրել ենք մեր ճամբարային առօրյան:

Հունվարի 9-ին` «Ձմեռային ազգագրական ճամբարի» շրջանակներում հյուրընկալեցինք ազգագրագետներ` Գայանե Շագոյանին ու ԼուսինեԽառատյնին: Հանդիպումը՝ «Ավանդական և ժամանակակիցծիսակարգ» ծրագրով էր: Քննարկումների արդյունքում ձեռք բերեցինք՝  երկուշաբաթյա վերապատրաստման դասընթացների պայմանավորվածություն` հունվարի 14-ից հունվարի 24-ը: