• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe

Ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
10.10.2018թ.

Հիմք ընդունելով կրթահամալիրի միջին դպրոցի ղեկավար Լուսինե Բուշի հայտը՝ թույլատրել ս.թ. հոկտեմբերի 13-14-ին հայրենագիտական-բնապահպանական-արշավախմբային ուսումնական ճամբար կազմակերպել Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով՝

  1. հաստատել խմբի կազմը (հավելված 1).
  2. խմբի ղեկավար նշանակել Գոհար Եղոյանին, Վարդուհի Հայրյանին և Տաթև Աբրահամյանին․
  3. հաստատել երկօրյա ճամբարի աշխատակարգը (հավելված 2)․
  4. նախագծային խմբի հայտով տրամադրել արշավային գույք, աշխատանքային գործիքներ․
  5. սնունդը կազմակերպել մասնակիցների միջոցներով․
  6. Արատեսի դպրական կենտրոնի ղեկավար՝ Սմբատ Պետրոսյանին, կազմակերպել նախագծի քայլարշավների պատշաճ ղեկավարումը վայոցձորցի արշավականի հետ.
  7. մասնակիցների տեղափոխումը Երևան-Գլաձոր, Եղեգիս գյուղ-Արատեսի դպրական կենտրոն-Երևան  կազմակերպել Sprinter 60 DQ 077 մակնիշի մեքենայով, վարորդ` Արթուր Եղիազարյան (հեռ․ 098 32 50 50)․
  8. ճանապարհածախսը՝ 35.000 (երեսունհինգ հազար) դրամ տրամադրել կրթահամալիրի 2018թ. ծախսային ծրագրի «Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններ» ուղղությունից․
  9. մեկնումը՝ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 8։00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան-Գլաձոր-Վերնաշեն-Եղեգիս-Արատես երթուղով. վերադարձը՝ հոկտեմբերի 14-ին, մինչև 20։00, Արատես-Եղեգիս-Սևան-Երևան երթուղով։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1

  1. Խաչատրյան Աստղիկ - 7-րդ դասարան
  2. Աղաջանյան Արմեն - 7-րդ դասարան
  3. Սիմոնյան Մարկ - 7-րդ դասարան
  4. Հակոբյան Նարեկ - 7-րդ դասարան
  5. Հակոբյան Թերեզա - 7-րդ դասարան
  6. Հովհաննիսյան Տիգրան - 7-րդ դասարան
  7. Մարգարյան Հայկ - 7-րդ դասարան
  8. Վարդանյան Միքայել - 7-րդ դասարան
  9. Աբգարյան Մանե - 7-րդ դասարան
  10. Պետրոսյան Հայկ - 7-րդ դասարան
  11. Դալլաքյան Էրիկ - 6-րդ դասարան
  12. Սահակյան Մինաս - 6-րդ դասարան
  13. Ջհանգիրյան Հայկ - 6-րդ դասարան
  14. Պետրոսյան Ռաֆայել - 6-րդ դասարան