• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հուշաթերթիկ-հրահանգ կրթահամալիրի տրանսպորտային միջոցների վարորդների համար

  1. Երթուղի ներկայանալ առանց ուշանալու, կոկիկ հագնված, տղամարդիկ՝ սափրված։
  2. Երթուղին իրականացնել մաքուր տրանսպորտային միջոցով (այսուհետ` մեքենա)  լույսերը միացրած: Մեքենան պետք է պարտադիր կահավորված լինի առաջին օգնության դեղատուփով, կրակմարիչով, «Զգույշ, երեխաներ են» մակագրությամբ՝ համապատասխան երթևեկության նշանով:
  3. Երթուղին իրականացնելիս, ինչպես նաև կրթահամալիրի տարածքում, կանգառներում ծխելը խստիվ արգելվում է:
  4. Վարորդը պարտավոր է՝
  • Մեքենան վարել՝ խստորեն պահպանելով երթևեկության կանոնները:
  • Կանգառներից շարժվել երթուղու չվացուցակով սահմանված ստույգ ժամերին:
  • Երթուղուց չշեղվել և առանց կրթահամալիրի նշանակած պատասխանատու անձի (այսուհետ՝ պատասխանատու) հետ համաձայնեցնելու՝ նոր կանգառներ չավելացնել, ուղևորների՝ հաստատված ցուցակից դուրս ուղևոր չվերցնել:
  • Հետադարձ երթի մեկնարկից առնվազն 10 րոպե շուտ լինել տեղում և սկսել սաների նստեցումը:
  • Ուղևորների հաստատված ցուցակի համաձայն առավոտյան երթուղու վերջնակետ կանգառներում կրթահամալիրի դպրոցների պատասխանատուների մոտ իջեցնել և հետադարձ երթի սկզբնակետերում պատասխանատուներից ընդունել և նստեցնել ուղևոր սաներին։
  • Ժամանակին լիցքավորել մեքենան և վաղօրոք վերացնել նկատված անսարքությունները:
  • Մեքենայի անսարքությունը ժամանակին չվերացնելու դեպքում գտնել համապատասխան փոխարինող  մեքենա և անձամբ ուղեկցել կրթահամալիրի ուղևոր սաներին (այսուհետ ՝ սաներին)` տեղյակ պահելով կրթահամալիրի պատասխանատու անձին: Հարցը ինքնուրույն լուծելու անհնարինության դեպքում անմիջապես տեղեկացնել կրթահամալիրի պատասխանատու անձին և առաջնորդվել վերջինիս հրահանգներով:
  • Որևէ պատճառով երթուղու չվացուցակից հետ ընկնելու դեպքում կամ երթուղին շարունակել չկարողանալու դեպքում անմիջապես տեղեկացնել պատասխանատուին:
  • Հիվանդության կամ հարգելի պատճառով բացակայելու դեպքում նախապես գտնել փոխարինողի, համաձայնեցնել փոխարինումը պատասխանատուի հետ, հանգամանորեն բացատրել փոխարինողին իր անելիքը` տրամադրելով երթուղու չվացուցակը և մեքենայում (մեքենայի վրա) տեղադրվող նշանները:
  1. Երթուղին իրականացնելիս վարորդը պետք է ունենա լիցքավորված բջջային հեռախոս, տեղափոխվող սաների, նրանց ծնողների հեռախոսահամարներով պատասխանատուի հաստատած ցուցակը և, նույն հաստատմամբ, երթուղու չվացուցակը, ինչպես նաև սույն հրահանգը։
  2. Մեքենան վարելիս վարորդն իրավունք ունի օգտվելու բջջային հեռախոսից միայն ականջակալի օգնությամբ:
  3. Երթուղին իրականացնելիս ռադիո կամ ձայնարկիչ չի միացվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պատասխանատուն հատուկ սկավառակներ է տրամադրում վարորդին:
  4. Կայանման համար նշված կանգառում, 10-15մ շառավիղով 1-ին գծում տեղ չլինելու դեպքում թույլատրվում է մեքենայի կարճատև կայանումը 2-րդ գծում՝ վթարային թարթիչներ միացնելով:
  5. Հետադարձ ճանապարհին նախատեսված կանգառում սանին չդիմավորելու դեպքում վարորդը պետք է շարունակի երթուղին, երթուղու վերջում կապ հաստատի մեքենայում մնացած սանի ծնողների հետ: Ծնողների անհասանելիության դեպքում վարորդը պարտավոր է դեպքի մասին հայտնել պատասխանատուին, իսկ սանին վերադարձնել դպրոց և հանձնել դպրոցի աշխատակցի խնամքին:
  6. Մեքենայում մոռացված իրերը հանձնվում են սանի դպրոցի ղեկավարին կամ պատասխանատուին:
  7. Կոնտակտային հեռախոսահամարներ
  • Աշոտ Բլեյան,  կրթահամալիրի հիմնադիր տնօրեն, հեռ.՝ 094 43 10 99
  • Սուսան Մարկոսյան, կրթահամալիրի տնօրեն, հեռ.՝ 094819025
  • Էրիկ Սարիբեկյան, փոխտնօրեն, սաների տեղափոխման հարցերով կրթահամալիրի պատասխանատու անձ, հեռ.՝ 077 070907
  • Լուսինե Մամիկոնյան, կադրերի տեսուչ, հեռ.՝ 094 47 30 41
  • Քնարիկ Ներսիսյան, Հյուսիսային դպրոցի ղեկավար, հեռ.՝ 043 17 56 98
  • Նիկողոսյան Նաիրա, Արևելյան դպրոցի ղեկավար, հեռ.՝ 094 20 84 40
  • Գոհար Բալջյան, Արևմտյան դպրոցի ղեկավար, հեռ.՝  093 13 38 07
  • Շամիրամ Պողոսյան, Հարավային դպրոցի ղեկավար հեռ.՝ 094 21 12 91
  • Լուսինե Բուշ, Միջին դպրոցի ղեկավար, հեռ.՝ 093 24 50 25
  • Մարթա Ասատրյան, Մայր դպրոցի Ավագ ղեկավար, հեռ.՝ 095 61 70 70
  • Տաթև Բլեյան, Քոլեջի ղեկավար, հեռ.՝ 077 09 28 48

Սովորողների տեղափոխման կազմակերպում