• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Կրթահամալիրի ռազմամարզական ճամբարի պաշտոնական ներկայացում Արատեսում

2018-2019 ուստարվա ռազմամարզական ճամբարի առաջին հավաք՝ 2018թ. սեպտեմբերի 14-16. Վայոց ձորի Արատես՝ կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոն-դպրոց բնության գրկում։
Մասնակիցները՝ կրթահամալիրի ավագ դպրոցի, քոլեջի, Վայոց ձորի Եղեգիսի խոշորացված  համայնքի Աղնջաձոր, Թառաթումբ, Քարագլուխ, Գողթանիկ, Հերմոն, Եղեգիս գյուղերի դպրոցների պատանիները։

Ճամբարի պաշտոնական ներկայացում՝ սեպտեմբերի 15, ժամը 12։00։
Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք լինել մարզական՝ պատանիների հետ Արատեսում քայլելու համար։ Եթե նախատեսում եք գիշերել ճամբարում, խնդրում ենք տեղեկացնել նախօրոք։

Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արատեսի դպրական կենտրոն
Երևան-Արատես ճանապարհը 150 կմ է։