• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Աշխատանքի հրավեր

Կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում մանկավարժական աջակցության մասնագետ հոգեբանի։ 

Աշխատանքի նկարագրությունը՝ 

  • մասնակցություն սովորողի ուսումնական կարիքների-կարողությունների-զարգացման ուսումնասիրությանը. 
  • յուրաքանչյուր, այդ թվում՝ կրթական առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսումնական աշխատանքի անհատականացման նախագծերի մշակում և կազմակերպում դասավանդողների հետ.  
  • բացօթյա, ուսումնական ագարակում, լողավազանում, թերապևտիկ պարապմունքների նախագծում և կազմակերպում.
  • մասնագիտական խորհրդատվություն դասավանդողներին, ծնողներին.
  • մասնագիտական աջակցության այլ աշխատանք։
Ներկայացվող պահանջները.
  • բարձրագույն կրթություն.
  • ներառման, այդ թվում՝ առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի հետ աշխատանքի հմտություններ.
  • հետազոտական աշխատանքի հմտություններ։

Մասնագետը պետք է ծանոթ լինի թվային տեխնոլոգիաների, տիրապետի համակարգչային ծրագրերի և գոնե մեկ օտար լեզվի:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74 72 46:

Հայտը լրացրեք առցանց: