• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Ձեղնահարկում՝ սիրված հերոս Կառլսոնի տանիքային կյանքով…

Շաբաթ օրվա մեր Կլոր սեղանը բերում եմ օրագիր։ Այն ոչ միայն հաջողված եմ համարում. այն շարունակություն ունեցավ։ Նույն միջավայրում յուրաքանչյուր երեխայի հանրակրթությունը իրենց կյանքի գործ դարձրած ԿԳՆ գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանի ու «Հույսի կամուրջ»-ի հիմնադիր նախագահ, միջազգային գլխավոր փորձագետ Սուսաննա Թադևոսյանի հետ շրջեցինք Մայր դպրոց-խառնարան-Արևմուտք-Հյուսիս բաց կրթական միջավայրով մեր։ Իմ գործընկերները շփոթված էին հաճելիորեն՝ ա՜յ, ինչի՞ եք հասել մեր բացակայության ընթացքում։

Եվ կարևոր է, որ հունիսն ավարտում ենք այսպիսի կլոր սեղանով և 2018-ի հուլիսը սկսում կրթահամալիրի տարատարիք սովորողերի, մանկավարժական աշխատողների մուտքի ստեղծագործական բաց հավաքներով, երեխաների լողափային բաց ճամբարների այսպիսի խելացի և ուժեղ կազմակերպումով։ 

Կրթահամալիրի տնօրենի՝ հունիսի 1-ի օրագիրը։