• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Շարժման Բաղրամյանով, պայքարի Խորենացիով՝ սիրո և համերաշխության Հրապարակ. այսպիսի հաղթական անցում…

Մեկը՝ համեցեք, «Էլեկտրիկ Երևան» Բաղրամյանի-Ազատության հրապարակի իմ անդրադարձն է, սկսած 2015թ-ի հունիսի 23-ից, մյուսը՝ «Ստատուս քվոյի հաստատման և նրա հաղթահարման արանքում»՝ «Սասնա ծռեր»-ի ընդվզմանը, սկսած 2016թ-ի հուլիսի 18-ի օրագրով։ Երկուսում էլ Նիկոլ Փաշինյանը երկրորդ պլանում չէ, երկու փողոցով էլ անցնում են քաղաքացիական-քաղաքական հասարակության այսօրվա շարժման հազարավոր մասնակիցներ։  Պայքարի մեթոդն է տրամագծորեն տարբեր։ Կտեսնեք իրար կողքի, եթե ունենաք հավես, ժամանակ, աչքի անցկացնելու այս շարքերը, սրանով նաև հնարավորություն՝ իմ Օրագրին այսօր արժանի վերաբերմունք մատուցելու։ Չե՞ք ունենա, այս անձրևի պես կտխրեմ։

Կրթահամալիրի տնօրենի կիրակնօրյա գիրը։