• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Հրավիրում ենք

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Վրացերենի օրեր կրթահամալիրում» ամենամյա ուսումնական նախագիծն է։ Այն որոշված է ՀՀ և ՎՀ ԿԳՆ հավանությամբ իրականացվող «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի 2017-2018թ. օրացույցով։ Ապրիլի 12-15-ը կրթահամալիրը հյուրընկալում է Թբիլիսիի թ. 98 հանրային դպրոցի 58 հոգիանոց նախագծային խմբին՝ սովորողների, ուսուցիչների, ծնողների։ Կազմված է ընդունելության ծրագիրը, որով նախատեսվում են կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի փոխանցման համատեղ պարապմունքներ՝ տեխնոլոգիական, մարզական, մշակութային, զբոսանք-ճամփորդություն, նախագծային այլ գործունեություն։ 

Ձեզ սիրով հրավիրում ենք մասնակցելու՝

  • ապրիլի 13-ին՝ ժամը 15։15-16։15, հայ-վրացական համերգին (Մայր դպրոց, Մարմարյա սրահ)
  • ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-12։00, նախագծի ամփոփման կլոր սեղանին (Մայր դպրոց, ընթերցասրահ

Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան
Նախագծի համակարգող՝ Լուսինե Բուշ 
Կրթահամալիրի վրացախոսների ակումբի ղեկավար՝ Ռինա Շագինյան

Հասցեն՝  Ա. Բաբաջանյան 25։ Տեղեկատու հեռախոս՝  74 00 42, 093245025։