• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Համագործակցությունը շարունակվում է

Նկարագրություն: 
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի Բանգլադեշի կրթական պարտեզով շրջայցից հետո համագործակցությունը շարունակություն ունեցավ։ Այսօր կոմունալ բաժնի աշխատակիցները առավոտից մաքրման աշխատանքներ էին իրականացնում Բաբաջանյան փողոցից Սարալանջ ընկած տարածքում, Սարալանջի քարափում, կրթահամալիրի սովորողների խմբերը վարչական շրջանի տրամադրած հացենիներն էին տնկում։ Կրթահամալիրի տնօրենը, վարչական շրջանի կողմից օրվա աշխատանքները համակարգողը, միջին դպրոցի կազմակերպիչ Գոհար Եղոյանը հանդիպում ունեցան բնակիչների մի խմբի հետ։ Տիար Բլեյանը ներկայացրեց իրավիճակը, հորդորեց թույլ չտալ աղտոտել տարածքը, որևէ ձևով, որևէ մեկին չհանդուրժել միջավայրի աղճատումը, ֆիքսել, գրանցել, պատասխանատվության կանչել։ Ամենօրյա աշխատանքը շարունակվում է։