• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

«Պոզդնի» ազգ ենք. ցանկացած կարևոր քննարկում ուշացած ենք սկսում...

1in.am-ի լրագրող Սիրանուշ Պապյանի հարցազրույցը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ։

Մենք «պոզդնի» ազգ ենք. ցանկացած կարևոր քննարկում ուշացած ենք անում։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների՝ Սերժ Սարգսյանի և իշխանության վերարտադրությունը կանխելու քայլերին։

«Սա միայն նեղ կուսակցական, կամ լայն՝ սահմանադրական փոփոխություններին չի վերաբերում։ Կրթության մասին նոր օրենքի, կամ պարտադիր զինվորական ծառայության վերաբերյալ կամ որևէ այլ խնդրի շուրջ, որոնք թվում է, լուրջ թեմաներ են, պետք է հասարակական ամենալուրջ, մտավոր ներուժի ամբողջ ընդգրկմամբ քննարկումները լինեն, բայց մեզանում էդպես չի»,-ասաց Բլեյանը։

Նա հիշեցրեց, որ հայտնի իրավաբան Վահե Գրիգորյանը բարձրաձայնեց, որ Սահմանադրության պահանջն է, որ ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը տեղի ունենա ժողովրդի կողմից, ոչ թե ԱԺ-ի, սակայն նրա խոսքը անարձագանք մնաց։

«Վահե Գրիգորյանը կիրթ, իրեն բնորոշ բարձր մակարդակով բարձրաձայնեց Սահմանադրության փնթիության մասին, բայց նույնիսկ այդ դեպքում ընդդիմություն, թե իշխանություն, չհասկացվեց, թե վերաբերմունքը որն է։ Նա իրավական հարցադրումներ էր անում, և թվում էր, թե նրա նկատմամբ վերաբերմունքը պետք է հարգալից լինի, որովհետև դրանով ցույց ես տալիս՝ դու ամեն գնով ուզում ես քո ուզածն առաջ տանե՞ս, թե՞ իրոք դու ուզում ես իրավական Հայաստան։ Որովհետև նախագահական կլինի, թե խորհրդարանական, մեկ է, կարևորը, որ իրավական լինի, այսինքն՝ լինի քաղաքական համակարգ, որը կթելադրի երկրում համակեցությունը։ Բայց տեսանք, որ այդպես չեղավ»,- հավելեց Աշոտ Բլեյանը։

Ամբողջությամբ՝ տեսանյութում։