• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Դաստիարակի անհատական ֆոտոցուցահանդես

Նկարագրություն: 
Մարտի 15-ին Գեղարվեստի հարթակում Հյուսիսային դպրոց-պարտեզի 2-5 տարեկանների դաստիարակ Սոնա Կարապետյանի անհատական լուսանկարչական ցուցահանդեսի բացումն էր։ Դաստիարակի կարգավիճակի փոփոխություն է, երբ ֆոտոխցիկը օգնում է մանկավարժական հայացքը սրել, առօրյա կենցաղով աշխատանքին գեղարվեստական մոտեցում հաղորդել, երկրորդ՝ անտեսանելի պլանում լինել, հետևել, սանին օբյեկտիվի աչքով տեսնել-ճանաչել, իրավիճակը, գործունեությունը գնահատել․․․ Շնորհավորում ենք Սոնային՝ այսպիսի ձեռքբերման համար։ Շնորհակալություն Սոնայի ուսուցիչ-խորհրդատու Սուսան Ամուջանյանին՝ նկատելու, խրախուսելու, կարևորելու, տեսանելի դարձնելու համար։