• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Գյումրվա ձմեռն ու գարունը

Շատ ենք քայլել Գյումրիում՝ եղանք այգում, տեխնոպարկի տարածքում, նորակառույց Ռուսթավելի փողոցով քայլեցինք,անցանք երիտասարդական պալատի, տիկնիկային թատրոնի մոտով: Ողջ օրվա ընթացքում արևը շողում էր ու ջերմացնում մեր ճամփորդությունը, ու այն գորշ գույները, որ չգիտես, թե ինչու իմ մտքին էին գալիս Գյումրի անունը լսելիս, չքացան, վերացան: Տպավորություններս լցվեցին արևի ջերմությամբ, ծիածանի գույներով, մեր խենթ խմբի ծիծաղի զրնգուն ձայներով: 

Մարգարիտա Կարախանյանի նյութը իր բլոգում:

Կարդացեք նաև Գայանե Կարապետյանի ճամփոդական պատումը. «Խոստովանեմ, որ դահուկները մեր խելքի բանը չէին: Լավ է, որ մեզ հետ էին սահնակներ: Դահուկները շատ արագ մոռացանք, վեցերցինք սահնակներն ու սկսվեց զվարճանքը: Սահելու համար ամենակարևոր ու բարենպաստ պայմանը՝ եղանակը, մեզ համար բնությունն էր ստեղծել։ Այս տարի ձյուն չտեսած երևանցիներս հրճվում ու վայելում էինք Աշոցքի ձմեռը»: