• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

«Աշտարակում համայնքային ծես» նախագծի կազմակերպումը սկսելու մասին

ՀՐԱՄԱՆ
09.02.2018թ.

Փետրվարի 12-ին կրթահամալիրի քոլեջը 2017-2018 ուստարվա շրջանավարտների ավարտական նախագծերի շրջանակում սկսում է «Նախադպրոցական կրթության շրջանավարտների ավարտական նախագիծը՝ «Աշտարակում համայնքային ծես» երկարաժամկետ նախագծի իրականացումը։ Այդ նպատակով՝

  1. Սոֆյա Այվազյանի ներկայացմամբ հաստատել նախագծային խմբի կազմը, նախագծի աշխատակարգը (հավելված 1, 2). խմբի ղեկավար՝ Սյուզի Մարգարյան.
  2. Աշտարակի մանկապարտեզների դաստիարակների՝ նախագծով որոշված ամենօրյա վերապատրաստումների պատասխանատուներ համարել՝ Մարինե Մկրտչյանին (երաժշտություն), Թամար Հարությունյանին (տեխնոլոգիա).
  3. նկատի ունենալ, որ վերապատրաստման համար Աշտարակի քաղաքապետարանի կրթության բաժինը որոշել է «Հովիկ» մանկապարտեզը (հասցե` Արտակի 15, տնօրեն` Անահիտ Թադևոսյան, հեռ.`077 03 24 88), Աշտարակի քաղաքապետարանի պատասխանատու` Մարինե Յաշչյան (096 45 45 48).
  4. փետրվարի 12-16-ին կազմակերպել նախագծային խմբի ուսումնական ճամփորդությունը Աշտարակ կազմակերպել 28 ՍՏ 774 Ֆորդ մակնիշի մեքենայով, վարորդ` Արսեն Գալուլյան (հեռ. 055 77 52 56)․
  5. ճանապարհածախսը՝ 15․000 դրամ, վճարել քոլեջի ոչ բյուջետային միջոցներից.
  6. ճամփորդության մեկնարկը՝ ժամը 10։00, քոլեջից, վերադարձը՝ 13։00.
  7. Սոֆյա Այվազյանին՝ մասնակիցների անհատական պլաններում փետրվարի 12-ից ներառել նախագծի աշխատանքը), Նարինե Պողոսյանին՝ քոլեջի դասացուցակում անել համապատասխան փոփոխություններ.
  8. նախագծի համար պարտադիր համարել անհատական համակարգիչներով մասնակցությունը, անհրաժեշտության դեպքում տրամադրել նոթբուքներ.
  9. նախագծի օպերատիվ լուսաբանումը՝ առցանց եթեր, ուսումնական տեսանյութեր, աուդիոնյութեր, պատում, համարել  մասնակիցների ամենօրյա ուսումնական աշխատանքը։

Հիմք՝ Քոլեջի 2017-2018 ուստարվա «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության շրջանավարտների ավարտական նախագծերի իրականացման աշխատակարգը, համակարգող Սոֆյա Այվազյանի հայտը։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան
Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

  1. Աշոտ Բլեյան
  2. Սյուզի Մարգարյան
  3. Թամար Հարությունյան
  4. Մարինե Մկրտչյան
  5. Սվետա Ճաղարյան, երաժշտության կենտրոնի ղեկավար (հանդիպում երաժշտության դպրոցի ղեկավարի հետ, երաժշտության դաստիարակներին, ուսուցիչների վերապատրաստման ներկայացում, պայմանավորվածություններ)
  6. Բարսեղյան Նվարդ, ուսանող
  7. Հովհաննիսյան Անի, ուսանող
  8. Դավիդյան Անահիտ, ուսանող
  9. Ղազարյան Անահիտ, ուսանող
  10.  Սակվանյան Սյուզաննա, ուսանող
  11. Ավչյան Մերի, ուսանող
  12. Բադիշյան Սիրանուշ, ուսանող
  13. Թորոսյան Սամվել, ուսանող
  14. Խլոյան Գոռ, ուսանող

Հավելված 2

Աշտարակի մանկապարտեզների դաստիարակների՝ նախագծով որոշված ամենօրյա վերապատրաստումներ
Աշխատակարգ՝
10։00՝ մեկնում Աշտարակ
11։00՝ ուսումնական պարապմունքներ («Հովիկ», «Մանուշակ» մանկապարտեզներում, երաժշտական դպրոցում)

  1. Ծրագրի ներկայացում. Սյուզի Մարգարյան
  2. Դաստիարակների-ուսանողների ուսումնական պարապմունքներ երկու խմբով
  • Երաժշտական ծիսական խաղեր. Մարինե Մկրտչյան
  • Ծիսական միջավայր. ծեսի տեխնոլոգիական աշխատանքներ. Թամար Հարությունյան
  1. Պայմանավորվածություններ, հաջորդ օրվա ծրագրի ճշտումներ. Սյուզի Մարգարյան, Մարինե Յաշչյան
  2. Հանդիպում երաժշտության դպրոցում. գործընկերության հաստատում. Սվետա Ճաղարյան, Աշտարակի երաժշտական դպրոցի տնօրեն Երանուհի Չալաբյան
  3. Աշտարակը ազգագրական հանրակրթական բաց լաբորատորիա. դպրոց-կենտրոնի ընտրություն. Աշոտ Բլեյան, Մամիկոն Աբգարյան

Պարապամունքների առցանց եթերով լուսաբանում՝ Գոռ Խլոյան, Սամվել Թորոսյան, Սյուզի Մարգարյան
Նախագծի աշխատանքների լուսաբանում օրվա ընթացքում՝ բոլոր մասնակիցներ։