• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այց Փարաքարի Բիո լճակ

Մի խումբ սեբաստացի ուսուցիչ-սովորող տիար Բլեյանի, Փարաքարի համայնքապետարանի ղեկավար Սամվել Վարդանյանի և Ջինջ ինժիներական խորհրդատվական ընկերության տնօրեն Էդուարդ Մեսրոպյանի հետ եղան Փարաքարի Բիո լճակում: Դեռևս մեկ ու կես տարի առաջ Էդուարդ Մեսրոպյանի և համայնքապետարանի ղեկավարի ջանքերով և անմիջական մասնակցությամբ կառուցվել է Բիո լճակը՝ որպես կոյուղաջրերի մաքրման կայան: Լճակում ֆիլտրվել է համայնքի  զգալի մասի կոյուղին, որը միացված է եղել կայանին և հարակից դաշտերին մաքուր ոռոգման ջուր մատակարարել: Այսօր լճակը չի գործում, քանի որ ՀՀ կառավարությունը համայնքից վերցրել է լճակը իր ողջ գույքով և հանձնել Ջուր Օգտագործողների Միությանը, ում անտարբերության հետևանքով լճակը օր օրի շարքից դուր է գալիս:  Ահա, թե ինչպիսին է այն այսօր:

Ֆոտոշարքը՝ Սեբաստացի TV կայքում