• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Աշխատանքի հրավեր

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հայտարարում է բաց մրցույթ՝ կրթահամալիրի քոլեջի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:

Թեկնածուին ներկայացվող պահանջները.

  • բարձրագույն կրթություն,
  • կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի, կրթահամալիրի զարգացման ծրագրերի հիմնադրույթների իմացություն.
  • հայերենը՝ մայրենի լեզու, առնվազն մեկ օտար լեզվի գործածում մասնագիտական աշխատանքում, համակարգչային MS Office ծրագրային փաթեթի տիրապետում, համացանցից օգտվելու սովորություն.
  • ունենա նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթության հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր կամ պատրաստ լինի անցնելու  վերապատրաստումը, մասնակցելու հավաստագրի քննությանը:

Աշխատանքի նկարագրությունը.

  • ներկացնում է կրթահամալիրի քոլեջի զարգացման ծրագիրը, մշակում զարգացման ծրագրից բխող տարեկան աշխատանքային պլան, քոլեջի տարեկան նախահաշիվը, հաշվետվությունը.
  • կազմակերպում է քոլեջում իրականացվող նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթության ծրագրերի, ուսումնական պլանների, դասընթացների ծրագրերի, մոդուլների մշակում-իրականացումը, սովորողների ընդունելությունը, արտադրությամբ ուսուցումը, փորձառությունը, պետական որակավորման ներկայացումը։

Հայտը լրացրեք առցանց։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Րաֆֆու 57,  զանգեք 010-74-72-46: