• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Վարչական խորհրդի նիստ

03․10․2017թ․, ժամը՝ 15․30
Կենտրոնում

Օրակարգում.

  1. Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ի ընթացքում նոր ընդունված և տեղափոխված սովորողների ու սաների մասին գրասենյակների ղեկավարների տեղեկանքը
  2. 2017-2018 ուստարվա ուսումնառության պայմանագրերով որոշված ուսումնական վճարների հավաքագրման մասին գրասենյակների ղեկավարների տեղեկանքը․ պարտք ունեցող սովորողների ցուցակներ
  3. Մանկավարժական աշխատողների դպրոցի հոկտեմբերի 4-ի ծրագրի հրապարակում. Գևորգ Հակոբյանի հաղորդումը
  4. Պարտիզապուրակային «Կանաչ ցանկապատ կամ պատ» նախագիծ․ նախագծի համակարգող Շողիկ Պողոսյանի հաղորդումը
  5. Ինտերնետ ցանցի աշխատանքի ավարտի, հոկտեմբերի 2-ին, 3-ին ուսումնական ինտերնետի որակի մասին դպրոցների ղեկավարների և Տիգրան Պարսիլյանի հաղորդումը
  6. Ուսումնական կենտրոնների ղեկավարների համար դիմած թեկնածուների ընտրության ընթացակարգի մասին Գևորգ Հակոբյանի հաղորդումը
  7. Հոկտեմբեր ամսվա օրացույցը՝ հղումներով, հղումների պատասխանատուներով, պատասխանատուների բլոգներով 
  8. Ջեռուցման շրջանի նախապատրաստում մինչև նոյեմբերի 1-ը։ Ընթացակարգեր՝ տանիքներ, ջրհորդաններ, պատուհաններ, մուտքեր, դռներ, շվեյցարներ, մուտքի մաքրություն․․․ դպրոցների ղեկավարների, Ռուդիկ Սահակյանցի և Վահրամ Մարտիրոսյանի հաղորդումը
  9. Բացօթյա լողավազանները հավաքելու, պահեստավորելու մասին դպրոցների ղեկավարների հաղորդումը