Երկուշաբթի
Հունիսի 1-ին հրավիրում ենք Կոմիտաս երգելու, պարելու, խաղալու, վայելելու...
ժամը 12.00` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մարմարյա սրահ (Բաբաջանյան 25)
ժամը 19.00` Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարկ» կայարանի մուտքի մոտ՝ տուֆապատ բարձունք-հարթակում
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2011թ.-ից կոմպոզիտոր, երաժշտագետ, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի նախաձեռնությամբ իրականացվում է «Անտիվիրուս Կոմիտաս» նախագիծը: Տարվա ընթացքում ընտրվում են այն հակաբացիլ երգերը, որոնք պիտի առողջացնեն հայ երեխային-մեծահասակին, նրա երաժշտական ճաշակը. երաժշտությունը ձայնագրվում է, տեքստերը հրապարակվում են, սովորողները-ուսուցիչները որպես ուսումնական աշխատանք պատրաստում են երգերի հոլովակ-կարաոկեներ, դրանցով ստեղծվում են ուսումնական նյութեր, ներկայացումներ, տարածում ամբողջ տարին՝ համերգներով անցնելով Հայաստանի գյուղերով, քաղաքներով, եկեղեցիներով ու համերգասրահներով:
Նախագծի ամփոփիչ համերգը տեղի է ունենում յուրաքանչյուր տարի հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Կոմիտասի երգով պաշտպանենք երեխաներին… Միացեք, մասնակցեք սեբաստացի-ոչ սեբաստացիներ, երևանցիներ…