• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տեղեկանք

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագիր
Հայ-վրացական հանրակրթական գործընկերություն

Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարների գրավոր հավանությամբ իրականացվող «Վրաստան-Հայաստան հանրակրթական կամուրջներ» ծրագիրն սկսվել է 2009թ.:
«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրով.

  • հեղինակային հանրակրթական ծրագրերի շրջանակում կրթահամալիրի ավագ, միջին դպրոցներում իրականացվում է սովորողների ընտրությամբ վրացերենի ուսուցում, ինչպես ֆրանսերենի, իսպաներենի, գերմաներենի, պարսկերենի, թուրքերենի. գործում է վրացախոսների ակումբ.
  • mskh.am կայքը, մանկավարժական «Դպիր» հանդեսը, կրթահամալիրի տնօրենի բլոգը ունեն վրացերեն էջեր.
  • հաստատվել է գործընկերություն կրթահամալիրի և վրաստանյան՝ Թբիլիսիի, Ջավախքի, Բոլնիսի, Լանչխութի, Լագոդեխի, Բաթումի դպրոցների միջև, այդ թվում՝ Թբիլիսի թթ. 98, 24, 104, 37, 6, Վերսալաձեի անվան գեղարվեստի, Գլդանի թաղամասի դպրոցներ և մանկապարտեզներ, Գանձայի, Վալեի, Դամալայի, Ախալքալաքի թ. 3 դպրոցներ, Բակուրիանիի նախակրթական, Բոլնիսի «Դավիդիանի», Բոլնիս-Խաչենի, Լագոդեխի Վարդիսուբանի դպրոցներ, կրթահամալիրի և վրաստանյան կրթական-մշակութային պետական, հասարակական կազմակերպությունների, վիրահայ համայնքի, «Հայարտուն» կենտրոնի, հայ և վրաց եկեղեցիների միջև.
  • վրաստանյան՝ Թբիլիսիի, Ջավախքի դպրոցների սովորողները, դասավանդողները մասնակցում են կրթահամալիրում հեղինակային կրթական ծրագրի ուսումնական օրացույցով որոշված ամենամյա բաց ուսումնական նախագծերին, ստուգատեսներին (Հանրակրթական Դիջիթեք, էկոտուր, Վրացերենի օրեր, Երևանյան պլեներ, երաժշտական, թատերական փառատոներ, հայ-վրացական ուսումնական նախագծերի բաց ստուգատես, այլ).
  • հեղինակային կրթական ծրագրով հետաքրքրված պետական-հանրային գործիչների, խմբերի այցելություն կրթահամալիր (Վրաստանի կրթության և գիտության նախարարներ, այդ թվում՝ Դմիտրի Շաշկին, Ալեքսանդրե Ջեջելավա, Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձե, Հայաստանում Վրաստանի դեսպանները՝ Թենգիզ Շարմանաշվիլի, Գիորգի Սագանելիձե, մշակույթի, կրթության ոլորտի մասնագետներ).
  • հեղինակային կրթական ծրագրով իրականացվել են վրաստանցի ուսուցիչների, նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ կրթահամալիրում, Թբիլիսիում.
  • կրթահամալիրի սովորողները մասնակցում են թբիլիսյան դպրոցներում, ուսումնական կենտրոններում կազմակերպվող բաց մրցույթների, նախագծերի (Տեխնիկական ստեղծագործության միջազգային մրցույթ, «Կարդում ենք Ռուսթավելի», «Լեոնարդո դա Վինչի», Էկոդաս, Թբիլիսյան պլեներ, «Նկարում ենք Փիրոսմանի» նախագիծ և այլ). նախաձեռնում և իրականացնում են Վրաստանի և վրաստանյան մշակույթին առնչվող ուսումնական նախագծեր (ինչպես վրաց ժամանակակից գրողները, Շալվա Ամոնաշվիլի մանկավարժությունը, վրացերեն-հայերեն թարգմանական),
  • կազմակերպվել են կրթահամալիրի ուսուցչական «Սեբաստացիներ» երգչախմբի համերգները Թբիլիսիում, Ջավախքում՝ մշակութային-կրթական հաստատությունների դահլիճներում, եկեղեցիներում.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների՝ վրացերեն սովորողների լեզվական փորձառությունը կազմակերպվում է Թբիլիսիում.
  • իրականացվում են համատեղ ուսումնական նախագծեր, որոնց մեջ ներառվում են նաև հայ-վրացի արվեստագետներ՝ համերգներ, ուսումնական պլեներներ՝ Թբիլիսիում, Երևանում, կոմիտասյան, հայ և վրաց ազգային երգի պարի փոխուսուցում, «Տոները միասին» նախագիծ (Ամանոր և Սուրբ Ծնունդ, Սուրբ Հարություն, Անկախության մայիսյան տոներ, Ոսկի աշուն, Թբիլիսոբա, «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» և այլ).
  • կրթահամալիրը և վրաստանյան գործընկեր դպրոցները համագործակցում են միջազգային նախագծերի շրջանակում (SPAR, CEEN, այլ).
  • կրթահամալիրի սովորողները մասնակցում ենք վրաստանյան ստեղծագործական ճամբարների՝ Անակլիայի, Սվանեթիի, Բուլաչաուրի, Բակուրիանիի, Կախեթի Մանավիի, այդ թվում՝ միջազգային, վրաստանցի սովորողները՝ կրթահամալիրի կազմակերպած ստուգատեսային ճամբարներին Հայաստանի գեղատեսիլ վայրում, ստեղծագործական հավաքներին.
  • Ջավախքի, Բոլնիսի հայկական գյուղերի դպրոցներին ուսումնական գրականություն, ուսումնական նյութեր են փոխանցվում. Թբիլիսիի քաղաքապետարանը վրացերեն գրքեր է նվիրել կրթահամալիրին.
  • կրթական փոխանակումներ են իրականացվում դասարանների միջև, ծրագրին միանում են ծնողները.
  • կրթական փոխանակումների միջոցով ստեղծվել են հայ-վրացի պատանիների անհատական ընկերական կապեր, ընտանեկան կապեր, որոնք գործում են նաև սոցիալական ցանցերում.
  • կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ստացել է Թբիլիսիի քաղաքապետարանի «Վրաստանի մշակութային դեսպան» շքանշանը: Թբիլիսիի թ. 98 դպրոցի տնօրեն Գիորգի Մոմցելիձեն պարգևատրվել է ՀՀ ԿԳ նախարարի պատվոգրով.
  • «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրին գործուն աջակցում են ՀՀ և ՎՀ ԿԳ և մշակույթի նախարարությունները, Հայաստանում Վրաստանի Հանրապետության դասպանատունը, «Կովկասյան գործընկերություն» կազմակերպությունը, Թբիլիսիի քաղաքապետարանը, Վրաստանի ուսուցիչների և գիտնականների ազատ արհմիությունը, պետական և հասարակական այլ կազմակերպություններ անհատներ.
  • ծրագիրն ունի հայ և վրաց եկեղեցիների համերաշխ օրհնությունը, աջակցությունը (Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի, Վիրահայոց թեմի, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության, Վրաց ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի-Կումուրդոյի թեմի առաջնորդների).
  • կրթահամալիրի նախաձեռնությամբ Գյումրիում բացվել է ծրագրի վրացախոսների ակումբ։

mskh.am կայքի «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» բաժնում կարող եք տեսնել 2018-2019 ուսումնական տարվա օրացույցը, որը կարող է ուղեցույց դառնալ ծրագրում ընդգրկվելու համար։  Համագործակցությունը ծավալվում և զարգանում է։