• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Հյուսիսային դպրոցում սերմնացան է

Նկարագրություն: 
Հոկտեմբերի 25-ին խոստումի համաձայն Հյուսիսային դպրոց էր եկել Մալաթիա-Սեբաստիա համայնքի կանաչապատման մասնագետ, գյուղատնտես վարպետ Դերենիկը: Վարպետության դաս-սերմնացան իրականացվեց նախապես մշակված հողատարածքում: Ցույց տվեց՝ ինչպես է պետք սերմը ցրել հողի վրա, որից հետո անհրաժեշտ է սև, մանր հողով ծածկել սերմերը, համապատասխան ծանր գործիքով անցնել վրայով ու լավ ջրել: Որպեսզի կանաչը աճի, հետևողական խնամք է պահանջվում: