• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Քայլարշավն ու բարձունքի հաղթահարումը «Ժայռում»

Նկարագրություն: 
Սեպտեմբերի 24-ին նախատեսել էինք «Բարձունքի հաղթահարման» նախագիծը, բայց եղանակը շատ անբարենպաստ էր, ընկեր Բորիսը խորհուրդ չտվեց սար բարձրանալ, որոշեցինք բավարարվել քայլարշավով։ Սակայն մենք սեբաստացի չենք լինի, եթե մեր որոշումը չկատարեինք։ Մենք համառներով՝ ես, Խլոյան Գոռը, Խաչատրյան Մարինեն, Խաչատրյան Ռաֆոն, փոքրիկ Հրաչը ու մեր ճամբարի շունը, ելանք Արեգունյաց լեռնաշղթայի՝ ճամբարին նայող բարձունքը։ Ինչքա՜՜՜ն սիրուն էր Սևանը վերևից։ Երկու օր ձգվող տեղումներից սարերում ձյուն էր նստել։ Բարձունքից աննկարագրելի տեսարան էր բացվում։ Հետո սկսեցինք իջնել, վայրէջքն անհամեմատ դժվար էր։ Արթուր Մարգարյան, ավագ դպրոց, 12-րդ դասարան