• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Մայրավանք, Սոլակ

Նկարագրություն: 
Նեղլիկ քարերով ռիթմիկ ուղեկցվող զառիթափ կածաններ, իսկ երբեմն՝ սալաքարերի ընդհատվող հատվածներում, ցեխով շաղախ կապած ու մինչև ձորը գլորվող անճամփա ճամփաներ, տեղ-տեղ ցից-ամայի, քամու ուղությունից թեք աճած ծառեր ու անվերջ ուղեկցվող անձրև՝ մեկ՝ շեղ, շըթշըփան, մեկ՝ թաց ձյան կաթիլների ծանրության տեսքով, մեկ՝ երգի մրմունջ կապած՝ խառնելով ամեն ինչ երկինքներից պոկված ու ասես էս սարերում միշտ թափառած ամպի ալիք-ալիք տարածված մշուշներում: Ու էս ծանոթ ուղեկցվող մառախուղի, անձրևից էլ ավելի կարմիր ցոլք կապած մասրենիների մի պատահական արանքներից դեմ հանդիման դարերից կիսավեր թեք կապած Մայրավանք: