• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Առավոտը Վալեում

Նկարագրություն: 
Վալեն Սամխե-Ջավախեթի մարզի քաղաքներից մեկն է, որն Ախալցխայից 12 կմ հեռավորության վրա է գտնվում: Սա դեռևս 10-րդ դարից հայտնի էր որպես գյուղ, սակայն խորհրդային ժամանակներում՝ 1962 թվականին, ստացել է քաղաքի կարգավիճակ՝ մոտակայքում ածխի լեռնահանքային կենտրոն լինելու պատճառով: Վալեն տարածվում է Փոսով գետի աջ ափին: Այս քաղաքում էլ ապրեցինք մենք երեք օր՝ Խաչատուր պապիկի և Մանուշակ տատիկի հյուրընկալ օջախում: Խաչատուր Հակոբյանը 90-ին մոտ պապիկ է, ով ամեն առավոտ մաքրում, «իստկում» է իր բակն ու շրջակայքը, ինքն իր ձեռքերով է կառուցել նկարի երկհարկանի տունը, ինքն ու իր կինն են մշակում տնամերձ հողամասը, որտեղ մարգերն ասես քանոնով գծած լիներին: Ասում է, որ իր սիրած աշխատանքային գործիքն ավելն է՝ ավելը: Իննսունամյա ծերունին իր կյանքի մեծ փորձն ու դասերը սիրով փոխանցում էր մեր աշակերտներին՝ հատկապես տղաներին, բերանացի մեզ հետ արտասանում էր «Թմկաբերդի առումը» ու Մ. Նալբանդյանի «Ազատությունը»: Իսկ մեր սովորողների համար իսկական հայտնություն էր բակի ջրհորը (նկար 11):
Բաժին: