• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնառության պայմանագրով սահմանված վճարի, զեղչման կարգ

2018-2019 ուստարի

Կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական հաստատություններում իրականացվող նախադպրոցական, հանրակրթական հեղինակային, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական կրթական ծրագրերի, սովորողների անհատական ուսումնական պլաններով որոշված լրացուցիչ  կրթական ծառայությունների, ուսումնական հաստատություններում և ուսումնական կենտրոններում իրականացվող լրացուցիչ կրթության ծառայությունների համար վճարները սահմանվում են սովորողի-սանի ուսումնառության պայմանագրով, դրա հավելվածով։ Վճարի չափը հաստատում է կրթահամալիրի խորհուրդը՝ կրթահամալիրի տնօրենի ներկայացմամբ: Վճարումներն արվում են կրթահամալիրի հաշվի համարին` ՀՀ ՖՆ գործառնական վարչություն, Հ/Հ - 900018003203, պայմանագրով որոշված ժամկետներում։ Կրթահամալիրի հաշվապահությունում սահմանված կարգով իրականացվում է մուտքերի և ծախսերի հաշվառումը, մասնաճյուղերի գրասենյակներում գրանցվում է տեղեկանք յուրաքանչյուր սովորողի վճարի մասին։ Մասնաճյուղի ղեկավարը կրթահամալիրի տնօրենին, վարչական խորհրդին պարբերաբար ներկայացնում է տեղեկություն ուսումնառության վճարների հավաքագրման մասին, ուշացումների և պարտքերի մասին բացատրություն։

2018-2019 ուսումնական տարում ուսումնառության պայմանագրերով սահմանված վճարներ

  • 2 տարեկանների խնամքի և զարգացման՝ 30 000 ՀՀ դրամ (ամսական. տարվա մեջ առնվազն 10 ամիս)
  • 3-5 տարեկանների խնամքի և զարգացման՝ 20 000 ՀՀ դրամ (ամսական. տարվա մեջ առնվազն 10 ամիս)
  • 5 տարեկանների ուսուցման՝ 200 000 ՀՀ դրամ (տարեկան)
  • 1-12-րդ դասարանում ուսուցման – 130 000 ՀՀ դրամ (տարեկան)
  • 5-6 տարեկանների լողուսուցման – 20 000 ՀՀ դրամ (տարեկան)
  • Երկարացված օրվա ուսումնական ճամբարի - 10 000 ՀՀ դրամ (ամսական)
  • Լրացուցիչ կրթության ծրագրերի՝

լողուսուցման – 8 000  - 10 000 ՀՀ դրամ (ամսական)
մարմնամարզության – 6 000 -8 000 ՀՀ դրամ (ամսական)
մարզական-ակումբային – 4 000 ՀՀ դրամ (ամսական)
երաժշտության – 8 000 ՀՀ դրամ (ամսական)
շախմատի – 8 000 ՀՀ դրամ (ամսական)

Ուսումնառության պայմանագրով սահմանված վճարի զեղչում

Ուսումնառության պայմանագրով սահմանված վճարը մասնաճյուղի ղեկավարի ներկայացմամբ կարող է զեղչվել կրթահամալիրի տնօրենի հրամանով, նախահաշվով որոշված ամբողջ գումարի 5%-ի չափով:

Ուսումնառության պայմանագրով սահմանված վճարի զեղչեր

Նախակրթարանում՝

  • երբ սանը կրթահամալիրի աշխատողի երեխա է. սահմանված 20 000 կամ 30 000 դրամի փոխարեն՝ 13 000 դրամ.
  • երբ սանի հարազատը՝ քույր-եղբայր, սովորում է կրթահամալիրի 1-12-րդ դասարաններում, կամ կրթահամալիրի նախակրթարանի սան է՝

- սահմանված 30․000 դրամի փոխարեն` 20․000 դրամ
- սահմանված 20․000 դրամի փոխարեն` 13․000 դրամ։

Դպրոցում՝

  • ընտանիքից կրթահամալիրի 1-12-րդ դասարաններում սովորող 3-րդ երեխայից սկսած՝ ամբողջությամբ զեղչվում է ավագ երեխայի (երեխաների) ուսումնառության վճարը.
  • սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքի երեխայի ուսումնառության վճարը։