• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Կրթահամալիրի հյուրերը Գործատուների հանրապետական միությունից. Լուսանկարներ

Նկարագրություն: 
Ապրիլի 20-ին, կրթահամալիրի հյուրերն էին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ու միության գործադիր տնօրեն Մարինե Ժամկոչյանը։ Այցը նպատակային էր` ծանոթանալ կրթահամալիրի բիզնես նախաձեռնություններին, արտադրությամբ ուսուցմանը, պայմանավորվածություն ձեռք բերելու հետագա համագործակցությունների շուրջ: Հյուրերի հետ շրջեցինք կրթահամալիրի Մեդիակենտրոնում` Գարդենիա ծաղկի ակումբով, Գեղարվեստի արվեստանոցներով ու կրթական պարտեզով, կրթական պարտեզի կասկադով, որտեղ աշխատանքը միշտ եռում է: Եղանք Քոլեջի լաբորատորիաներում, Մայր դպրոց` բրուտանոցում: Այցն ավարտվեց «Սեբաստիա» մարզադաշտում երկարացված օրվա կազմակերպիչների ստուգարքն ընդունելով: Լուսանկարները՝ Տիգրան Իսկանդերյանի