• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անձրևի մասին

Այսօր առավոտյան  երեխաների հետ քննարկում էինք երեկվա  անձրևոտ  օրը: Խոսում էինք անձրևի մասին`թե ով է անձրևը , ինչու է լացում, ինչու է տխուր , ինչու….

 

Սառա- Երեկ ես տրամադրություն չունեի, անահանգստանում էի, թե վաղը ինչպես եմ դպրոց գալու:

 

Աննա- Ես շատ եմ սիրում անձրև, երբ անձրև  է գալիս ես անմիջապես դուրս եմ վազում` անձրևի կաթիլների  հետ խաղալու:

 

Մանանա- Մի օր  ամպը ստացել էր ձմերուկի տեսք: Մարդիկ բարձրացան երկինք , ձմերուկին կերան, ձմերուկն էլ լացեց և անձրև եկավ:

 

Տիգրան – Տիեզերքը միշտ հետևում է մարդկանց. Երբ մարդիկ անկարգ են լինում, ամպերը  գոռում են նրանց վրա: Երբ մարդիկ երջանիկ են լինում, այդ օրը պայծառ եղանակ է լինում: Երբ մարդիկ իրար նեղացնում են , ամպերն էլ են տխրում և անձրև է գալիս:

 

Ռաֆայել- Անձրևը փոքրիկ երեխա է, նա  բարկացրել է իր մայրիկին , մայրիկը նրան պատժել է. Դե, նա էլ տխուր լացում  է:

 

Էդուարդ- Երբ մենք գնացել էինք  Վրաստան , ես  մի  փոքրիկ նապաստակ ամպ տեսա երկնքում, հանկարծ կողքից մի մեծ , գորշ գայլ ամպ եկավ և կուլ տվեց նապաստակին: Նապաստակի մայրիկն էլ  սկսեց գոռալով լացել:

 

Անահիտ- Անձրևը  մի գեղեցիկ աղջիկ է: Նրան  մի չար տղա է նեղացրել : Նա էլ լացում է:

 

Սյուզի- Անձրևը մի փոքրիկ աղջիկ է, ում իր ընկերները ծաղրում են , նա էլ շատ տխուր է և լաց է լինում:

Նա մենակ է, նրա հետ ոչ ոք չի խաղում:

 

 Կարեն – Ես չեմ սիրում անձրևոտ եղանակ, որովհետև բակ չեմ կարողանում իջնել: