• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սիրու ՞մ ենք մեր դպրոցը. արձագանք

Մենք դասարանում կարդացինք Սոնա Մովսիսյանի «Սիրու ՞մ ենք մեր դպրոցը» նյութը, քննարկեցինք, բոլորս համակարծիք էինք Սոնայի հետ (այդպիսի բան, որ մենք բոլորով նույն կարծիքին լինենք, հազվադեպ է լինում):  Դպրոցը մեր տունն է, և մենք պարտավոր ենք խնամքով վարվել նրա հետ:

Գիտե՞ք, կոնկրետ մեր դասարանում ես չեմ նկատել նման վատ վերաբերմունք դպրոցի գույքի նկատմամբ, բայց մեր դասարանից կա մեկը, ով թղթեր թափելու, ջուրը բաց թողնելու  «մասնագիտություն» ունի: Դա մեր դասարանի Բաբայան Դավիթն է: Ես վատ չեմ զգում այդ մասին կայքով գրելուց շատ պարզ պատճառով, եթե Դավիթը վատ չի զգում դպրոցը կեղտոտելուց, ես ինչո՞ւ պիտի վատ զգամ նրա անունը գրելուց:

Շատ կուզեի, որ նա իմ նյութը կարդար, բայց հազիվ թե:

Կարծիք

Ոչ էլ մտածիր, Ասյա ջան, դասի ժամանակ կկարդանք, Դավիթը ուր պիտի փախչի:

Մեր դպրոցը ամենաշատը դրա համար եմ սիրում, որ կարծես մեր տունը լինի: Բայց մենք պետք է խնամքով վերաբերվենք մեր տանը:
By Մարի Մելիքյան

Կարծիք ավելացնել