• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արձագանք Միշա Ավդալյանի գրած նոր նյութին

Բարև Ձեզ: Ես 7.3-ի Նարեկն եմ: Կարդալով Միշա Ավդալյանի տեղադրած նոր նյութը` որոշեցի արձագանքել:

Իր նյութում Միշան գրել է, որ օրինակ՝  գրականությանը վերաբերող նյութերը չունեն իրենց առանձին բաժինները, սակայն դա այդպես չէ: Իմ կարծիքով, Միշան կայքը այնքան էլ լավ չի ուսումնասիրել, քանի որ  կայքի աջ մասի բաժիններից մեկն էլ հենց պատկանում է գրականությանը(նախավերջին սյունակ): Ինչ վերաբերում է նրան, որ մենք ուսուցումը թողնում ենք երկրորդ պլանում, այդ էլ այդպես չէ: Կրթահամալիրի գրեթե բոլոր միջոցառումներն էլ անպայման նշվում են դասերից հետո: Դժվար թե ինչ-որ մեկն ասի, թե մենք մեր տոները նշում ենք դասերի հաշվին: Կամ, եթե մեր դասարանը մայր դպրոցի միակ էլեկտրոնային գրիչներով դասարանն է, դա չի նշանակում, որ մենք դրանցով ոչինչ չենք սովորում (որոշ մարդկանց լեզվով ասած` «բթանում»), ընդհակառակը՝ նույնիսկ այն աշակերտները, ովքեր այնքան էլ լավ չէին սովորում, այժմ ոգևորված սկսել են սովորել՝ արդյունքում ստանալով ավելի գիտելիքներ, քան նախկինում: Փաստորեն, մեզ մեդիան ոչ թե խանգարում է, այլ միայն օգնում:

Հ.Գ.Եթե Միշան տեղադրի մի նոր նյութ  ևս, ապա ես անպայման էլի կարձագանքեմ:

Կարծիք

Դու ոչ միայն կգրես, այլև նյութը թողարկելուց հետո էլ վրիպակների մասին կտեղեկացնես, իմ լավ Նարեկ, ապրես, որ այդքան արագ ես արձագանքում կայքի նյութերին:

Նարեկ ջան, դու ամենապարտաճանաչ սովորողներից մեկն ես, որի համար կայքում նյութ տեղադրելը կրթության անբաժան մասն է կազմում: Ոչ մի կասկած նրանում, որ դու մեդիակրթությունը կրող լավագույն սովորողներից մեկն ես: Առաջարկում եմ բոլոր կասկածամիտներին այցելել միջին դրպոցի կայք և մանրամասն այն ուսումնասիրել:

Շատ շնորհակալություն:
By Սահակյան Նարեկ

Կարծիք ավելացնել