• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մարտիկ» ստուգատես

Մարտի 31, ժամը 11:00, կրթահամալիրի Մարմարյա սրահ

 

Աննա Ստեփանյանի 6 տարեկաններ, Նոր դպրոց
Արմինե Գյոնջյանի 6 տարեկաններ, Դպրոց-պրատեզ
Դիանա Գևորգյանի 6 տարեկաններ, Գեղարվեստի կրտսեր դպրոց 
Սրբուհի Ներսիսիյանի 6 տարեկաններ, Հիմնական դպրոց 

Տոնախմբությունը վարում են քոլեջի  ուսանողները՝ խլվլիկները:

«Բարով եկար, ա՛յ զատիկ» 

Խլվլիկներ-  Զատկե զատիկ է, նավակատիկ է, չամչե հատիկ է:
Բոլորը -  Զատկե զատիկ է, նավակատիկ է, չամչե հատիկ է:
Խլվլիկներ- Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:  
Բոլորը-  Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

Խլվլիկներ- Մարիամ խաթո՞ւն…Մարիամ խաթո՞ւն… Մարիամ խաթո՞ւն…  ո՞ւ ր ես կորել, Մարիամ խաթուն:
Բոլորը -Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,

Իջի մեր տուն, իջի մեր տուն,

Ես քեզ կտամ նուշիկ թուն:  

- Զատիկ, զատիկ, նավակատիկ, արինստի մեր տան մոտիկ:
 

Խլվլիկներ- Ջա՜ն, բոլոճիկ, ջա՜ն
Բոլորը - «Եկեք ծեծենք սոխ ու սխտոր»

Խլվլիկներ-  Վա՜յ, ակլատիզն եկավ: Վայ…
                -Ի՜նչ վայ, ի՜նչ վույ, վայ վույ չկա… տիզ՜- տի՜զ:

խումբ - Տի~զ- տի~զ, Ակլատիզ,

       Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,

Պասը գնաց, Զատիկն եկավ,

Այծն էլ խոտը կերել է:

  Խլվլիկներ - Այծն էլ խոտը կերել է, այծն էլ խոտը  կերել է:
 Գնացեք տեսեք՝ ով է կերել խոտը:
   Խլվլիկներ - Ով է կերել խոտը, ով է կերել խոտը: Երեխեք՝ ով է կերել խոտը:
    Խումբ- . «Գնացեք, տեսեք» 
Խլվլիկներ- Ասելուկ-ասմասելուկ-շուտասելուկ
Շուտասելուկ-խաղ՝ Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի: 
Խլվլիկներ-  Ակլատիզ եք փետում հա՞:
 Յարխուշտան, աքլորակռիվ:

Խլվլիկներ:   Զնկլիկ օրոճ եմ շարե~լ:

 Խլվլիկների խաղը

Լուսնյակն անուշ, հովն անուշ

Զատկական հանելուկներ խլվլիկների կողմից:
Զատկական խաղեր՝ ձվախաղեր....