• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ուշիի Սբ Սարգիս վանքը

Նկարագրություն: 
Ուշի գյուղը գտնվում է Արագածոտնի մարզում: 13-րդ դարում` Զաքարյանների տիրապետության ժամանակ, սելջուկ-թուրքերից ազատագրվել է Արարատյան երկիրը: Արագածոտնի կուսակալ Վաչուտյան իշխանները տեղում նոր եկեղեցիներ են հիմնել, հինը վերանորոգել և վերածել են խոշոր վանական համալիրի: Այդ նշանավոր համալիրը իր մեջ ներառում էր Սբ. Սարգսի մատուռ-դամբարանը (կառուցվել է 5-7-րդ դդ): Ուշիի վանքը հատկապես 13-րդ դարում եղել է խոշոր մշակութային կենտրոն: Այստեղ գրվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք պարունակել են պատմական, աշխարհագրական, բնագիտական, փիլիսոփայական, աստվածաբանական երկեր: Ուշիի վանքը սերտ փոխհարաբերություններ է ունեցել շրջակա խոշոր վանական համալիրների՝ Հովհաննավանքի, Սաղմոսավանքի և Մուղնիի հետ: Ուշիի վանքը շարունակել է գոյությունը մինչև 18-րդ դարի կեսերը և աստիճանաբար լքվել ու ամայացել: 1827թ. Ուշիի վանքը ենթարկվել է ուժգին երկրաշարժի, որի ժամանակ հիմնահատակ կործանվել են համալիրի շինությունները: