• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Տիգրան Հայրապետյան» 2016թ. մրցանակներ շնորհելու մասին

ՀՐԱՄԱՆ

18.03.2016թ.

Կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» ամենամյա 2016թ. մրցանակները շնորհել.

  1. Աշոտ Բլեյանին՝ «Տիգրան Հայրապետյանի օրեր» հասարակագիտական ստուգատեսի նախաձեռնության և դրա կայացմանը հետևողական նպաստելու, «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ընթերցարան ակումբների ցանցի կայացման, որպես կրթության իրավունքի պաշտպանության իրացում՝ հեղինակային կրթական ծրագրի տարածման համար, կրթական-հանրային գործչի բլոգի, օրագրի, մանկավարժական-հասարակական-քաղաքական հրապարակախոսության համար: 2016թ. պարգևատրման ֆոնդի միջոցներով Աշոտ Բլեյանին որպես մրցանակ տրամադրել 150.000 դրամ.
  2. Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորող Մարիամ Գևորգյանին՝ «Հայաստանի թանգարաններով» ուսումնական նախագծի մշակման, իրականացման, հասարակագիտական-հայագիտական այլ ուսումնական նախագծերին ակտիվ մասնակցության համար: 2016թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից Մարիամ Գևորգյանին նշանակել կրթաթոշակ 10 ամիս ժամկետով ամսական 10.000-ական դրամ, ընդամենը՝ 100.000 դրամ.
  3. մրցանակները հանձնել մարտի 18-ին՝ ժամը 14.00, Մայր դպրոցում մեդիաուրբաթ-ընդհանուր պարապմունքին:

Հիմք` կրթահամալիրի 2016թ. ուսումնական օրացույց, կրթահամալիրի 2016թ. պարգևատրման ֆոնդ, մրցանակային անվանակարգեր, կրթահամալիրի մասնաժողովի 15.03.2016թ., 17.03.2016թ. որոշումները:

  Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Կարծիք

Տիար Բլեյան ջան, դուք միշտ էլ լավագույններին եք ընտրել ու ընտրում։ Կեցցե՛ք, մարդ, որ լավն է ուրեմն, բան չես կարա ասիլ։
By Խաչատրյան Լիրա

Կարծիք ավելացնել