• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի կառավարման խորհրդի աշխատակարգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Խորհուրդը կրթահամալիրի կանոնադրությամբ որոշված իր լիազորությունը, գործունեությունը իրականացնում է նիստերի միջոցով: Նիստերը գումարվում են խորհրդի նախագահի կողմից՝ առնվազն եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև նախարարության, գործադիր տնօրենի, խորհրդի անդամների 1/3-ի պահանջով:

Խորհրդի օրակարգը, հարցերի վերաբերյալ նյութերը նիստից մեկ շաբաթ առաջ տեղադրվում են կրթահամալիրի կայքում, կրթահամալիրի կառավարման խորհրդի էլեկտրոնային էջում: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

Խորհրդի նիստում զեկուցողը ներկայացնում է համապատասխան հարցը, պատասխանում խորհրդի անդամների հարցերին: Նիստից հետո մեկ շաբաթվա ընթացքում խորհրդի անդամը կարող է քննարկվող հարցի մասին իր վերաբերմունքը, առաջարկությունները ներկայացնել խորհրդին: Խորհրդի որոշումները ընդունվում են համաձայնությամբ՝ յուրաքանչյուրի կարծիքը քննարկելով:

Խորհրդի նիստերը ձայնագրվում են և տեղադրվում խորհրդի էլեկտրոնային էջում: