• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սովորողի ուսումնական գործունեության ամփոփման կարգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Սովորողի գործունեությունն ամփոփվում է ուսումնական շրջանի վերջում, ուսումնական տարվա վերջում: Ամփոփվում են սովորողի գործունեության բոլոր տեսակները:

  1. Ուսումնառություն.
  • կիսամյակային գնահատական ընդհանուր բաղկացուցիչից
  • կիսամյակային գնահատական սովորողի ընտրությամբ դասընթացից կամ գործունեությունից
  • կիսամյակային գնահատական լրացուցիչ կրթությունից
  • ակումբային գործունեություն. արդյունքներ
  1. Պայմանագրային պարտավորություններ.
  • բացակաների քանակը (հարգելի/անհարգելի)
  • ուշացումների քանակը
  • ուսումնական վճարի պարտք
  • այլ խախտումներ
  • նկատողություն
  • խրախուսանք, մրցանակներ

Ուսումնական գործունեության արդյունքները (գրանցվում են տարվա ընթացքում).

  • ընդհանուր պարապմունքի մասնակցություն
  • ուսումնական պարապմունքի մասնակցություն
  • մեդիաուրբաթի մասնակցություն
  • բլոգավարություն
  • դպրոցի կայքում հրապարակում
  • ամսագրի, ստեղծագործական խմբի մասնակցություն
  • ռադիո-խմբագրության մասնակցություն
  • թարգմանություն
  • ստուգատեսի հայտ
  • ուսումնական նախագծի մասնակցություն. արդյունքներ
  • համերգի, ստեղծագործական հավաքի մասնակցություն
  • մրցանակ
  • ճամբար
  • ճամփորդություն
  • ֆլեշմոբ
  • շրջակա միջավայրի բարելավում
  • հանրօգուտ այլ աշխատանք
  • վճարովի աշխատանք
  • ցուցահանդես, ցուցադրություն, համերգ, սպորտային մրցույթ.
  • ներքին կարգապահական կանոնների խախտում, բացատրություններ, քննարկում

Փաստաթուղթը պահվում է դպրոցի էլեկտրոնային գրասենյակում (one drive), հասանելի է դպրոցի ղեկավարին, դասավանդողներին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակի ղեկավարին։