• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Դպրոցի կազմակերպչի աշխատակարգ

Դպրոցի կազմակերպիչը (այսուհետ՝ կամակերպիչ) դպրոցի սովորողների որոշակի խմբի (այսուհետ՝ սովորողներ)` դասացուցակով որոշված ուսումնական պարապմունքներից դուրս ժամանակի (այդ թվում` դասամիջոցը) կազմակերպող մանկավարժական աշխատողն է: Կազմակերպչին դպրոցի ղեկավարի ներկայացմամբ նշանակում է կրթահամալիրի տնօրենը: Կազմակերպչի տարեկան աշխատանքային պլանը` անհատական աշխատաժամանակը, հաստատում է դպրոցի ղեկավարը: Կազմակերպչի ընդմիջումը չի կարող համընկնել դասամիջոցի հետ: Կազմակերպիչը սովորողի մանկավարժ խորհրդատուն է, նրա իրավունքների պաշտպանը:  Կազմակերպիչը կարող է շաբաթական մինչև 8 ժամ ուսումնական ծանրաբեռնվածություն ունենալ:
Կազմակերպիչը.

  • սովորողին և նրա ծնողին ծանոթացնում է կրթահամալիրին, դպրոցի ուսումնական պլանին, դրա պարզաբանումներին և գործող կարգերին.
  • մասնակցում է սովորողի անհատական ուսումնական պլանը կազմելուն՝ ներառյալ լրացուցիչ կրթությունը.
  • սովորողի, նրա օրինական ներկայացուցչի (այսուհետ՝ ծնող) հետ քննարկում, լրացնում և դպրոցի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում սովորողի ուսումնառության պայմանագիրը և հետևում է, որ սովորողը և նրա ծնողը կատարեն պայմանագրով, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով որոշված իրենց պարտականությունները.
  • ունի մանրամասն տեղեկություն սովորողի մասին, այդ թվում` նաև նրա հատուկ կարիքների.
  • դպրոցի ղեկավարին հիմնավորված միջնորդություն է ներկայացնում սովորողի ուսումնական վճարը զեղչելու մասին.
  • անհրաժեշտության դեպքում կարողանում է կապվել սովորողի ծնողի հետ.
  • կազմակերպում է սովորողի ծնողի մեդիակրթությունը, ծնողների մասնակցությունը դպրոցի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսներին, միջոցառումներին
  • հետևում է սովորողի ուսումնական, այդ թվում` լրացուցիչ, ինքնակրթության գործունեությանը,   բլոգավարությանը.
  • կազմակերպում է սովորողի մասնակցությունը մարմնակրթության և սովորողի ընտրությամբ դասընթացներին.
  • սովորողների հետ մշակում և իրականացնում է ուսումնական, հասարակական նախագծեր.
  • նպաստում է սովորողների ինքնակառավարման, ինքնակասպասարկաման աշխատանքին.
  • դասավանդողների հետ քննարկում է առանձին սովորողների վարքագծի առանձնահատկությունները, անհրաժեշտության դեպքում լուծումներ առաջարկում.
  • մասնակցում է սովորողների ճամփորդություններին, ճամբարներին.
  • կազմակերպում է ուսումնական գործընթացին վերաբերող փաստաթղթերի նախագծերի քննարկումը սովորողների, նրանց ծնողների հետ.
  • դպրոցի ղեկավարի գիտությամբ անց է կացնում ծնողական հավաքներ, սեմինարներ, քննարկումներ.
  • դպրոցի ղեկավարին միջնորդություն է ներկայացնում սովորողին խրախուսելու կամ տույժի ենթարկելու մասին.
  • օրինական միջոցներով պաշտպանում է սովորողի իրավունքները և շահերը.
  • կատարում է դպրոցի ղեկավարի, կրթահամալիրի տնօրենի հանձնարարություններ: