• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Երբ կա ցանկություն, ցանկացած գործ ի կատար է ածվում...

Նկարագրություն: 
Դասերից հետո աշխատեցինք մեր այգում: Եղանակը տրամադրող էր: Սկզբում հարթեցրինք հողը. ասեմ, որ դժվար աշխատանք էր, որովհետև կային մեծ քարեր և տեղաշարժելը գրեթե անհնար էր: Բայց երբ կա ցանկություն, ցանկացած գործ ի կատար է ածվում: Փորեցինք վեց ծառերի փոսեր, վաղը կշարունակենք մեր աշխատանքը: Վլադ Գրիգորյան