Երկուշաբթի
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը (այսուհետ՝ կրթահամալիր) իր հեղինակած կրթական ծրագրի շրջանակներում ստեղծված ուսումնական նյութերի, ժողովածուների, գրքերի (այսուհետ՝ նյութեր) տարածման խնդիր ունի: Ինչպես նաև կրթահամալիրը իր կանոնադրության համաձայն կարող է իրականացնել «գրահրատարակչական գործունեություն», որպես ձեռնարկատիրական գործունեություն (կրթահամալիրի կանոնադրություն, կետ 14):
«Շաղիկ» հրատարակչության խնդիրներն են.
Հրատարակչության աշխատանքները կազմակերպում է նրա ղեկավարը, ում նշանակում է կրթահամալիրի տնօրենը: Հրատարակելու համար ուսումնական նյութերը հաստատվում են մասնաժողովում՝ ուսումնական կենտրոնի ղեկավարի կամ հեղինակի ներկայացմամբ: Նաև մասնաժողովը որոշում է հրատարակման ձևը՝ էլեկտրոնային և/կամ տպագիր: Հրատարակչությունը պատվերը ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում ստեղծում է աշխատանքային խումբ և կազմում աշխատանքային գրաֆիկ: Դրանք ներկայացվում են մասնաժողովի հաստատմանը: Հրատարակչությունը նյութը դարձնում է հրատարակման ենթակա տեսքի (գեղարվեստական ձևավորում, խմբագրում, սրբագրում, ձայնագրում, տեսագրում): Հրատարակված էլեկտրոնային նյութերը մուտք են արվում կրթահամալիրի մեդիագրադարան: Կրթահամալիրին անհրաժեշտ ձևաթղթերի, գովազդային նյութերի պատվիրատուն կրթահամալիրի գրասենյակի ղեկավարն է: Տպագրման պատվերը տալիս է կրթահամալիրի տնօրենը: Հրատարակչության հրատարակած նյութերի վրա դրվում է «Շաղիկ» գրիֆը:
Վճարովի հրատարակչական աշխատանքները կազմակերպվում են պայմանագրային հիմունքներով:
Հրատարակչությունը աշխատանքը կազմակերպում է՝ կրթահամալիրի դասավանդողներին, սովորողներին ներգրավելով, որպես ուսումնական նախագիծ: Տրված նյութի լեզվական և մասնագիտական պատասխանատուներին նշանակում են համապատասխան ուսումնական կենտրոնների ղեկավարները: Ձևավորման պատասխանատուին որոշում է կրթահամալիրի դիզայները: Անհրաժեշտ ձայնագրությունները կատարվում են կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում: