• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թբիլիսյան տպավորություններ

Թբիլիսիի 37 –րդ միջնակարգ դպրոցի հրավերով մենք՝ մի խումբ սեբաստացիներս  աշնանային արձակուրդը՝  հոկտեմբերի  20-ից  24-ը,  անցկացրեցինք այդ  դպրոցի սովորողների և ուսուցիչների հետ:Ապրում  էինք  այդ դպրոցի սովորողների ընտանիքներում:  Նրանք մեզ անհամբեր սպասում էին և դիմավորեցին շատ ջերմ:  Հենց առաջին  օրը մեզ ցույց տվեցին երեկոյան Թբիլիսին:  Թբիլիսիում ես առաջին անգամ էի: Այն շատ գեղեցիկ էր, լուսավոր, պատմական…

Մենք եղանք «Սիրո կամուրջում»,  տեսանք «Հավլաբարը» , « Աբանոթա ուբանին»,    « Նարիղալան», շրջեցինք փողոցներով: Հաջորդ օրը  այցելեցինք Մթածմինդի պանթեոնը ,  վրաց  մեծերի հետ միասին այնտեղ է ննջում նաև ռուս մեծ գրող Ալեքսանդր Գրիբոյեդովը: Ա. Գրիբոյեդովի կինը եղել է վրացուհի:  Շրջում էինք Թբիլիսիով, լսում էինք նրա հետաքրքիր պատմությունը: Ուղեկցում էր մեզ 37-րդ դպրոցի մի ուսուցչուհի: Նա  պատմում էր,  թե ինչպես է ստեղծվել Թբիլիսին ,որ«Թբիլիսի» բառացիորեն թարգմանվում է որպեսէ «տաքջրեր»: Չնայածնրան, որ մենք մինչև այդ էլ գիտեինք այդ մասին՝  մեզ պատմել էր ընկեր Ռինան: Ծանոթացանք եկեղեցիներին,  Սուրբ Նինոյի խաչին , իմացանք  որ նրանց խաչը տարբերվում է մյուս խաչերից:  Տեսանք հրապարակում գտնվող սուրբ Գիորգիի ոսկեզոծ արձանը:  Արձանի բարձրությունը  35 մետր է, որի մակերեսը պատված է 2 կիլոգրամ ոսկով:  Արձանի հեղինակն է Զուրաբ  Ծերեթելին:

Հաջորդ օրը գնացինք «Մցխեթա» քաղաք, որը շատ գեղեցիկ էր, այդ քաղաքը կարծես թանգարան լիներ բաց երկնքի տակ, թվում էր ամեն քար հաշվարկված է:  Փողոցները մաքուր էին ու շատ գեղեցիկ:

Վրաստանում առաջին անգամ էի, այն աչքի ընկավ փողոցների մաքրությամբ, գեղեցկությամբ ու կանաչապատմամբ: Շուրջ բոլորը կանաչ էր ու մաքուր: