• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Միշտ՝ դեպի վեր

Նկարագրություն: 
Ավագ դպրոցի մի խումբ սովորողների արշավը դեպի Լուսագյուղի բարձունքը և Ապարանի ջրամբար։ Կատարեցինք յոթ եկեղեցիներ այցելելու ուխտը՝ եղանք Ապարանի Սբ. Նշան եկեղեցիում, բարձրացանք Լուսագյուղի Թուխմանուկ եկեղեցին, եղանք գյուղամիջի Կարմիր վանքում, քայլեցինք դեպի գյուղի հնավայրերից մեկը՝ 4-րդ դարի խոնարհված եկեղեցին։ Հետո գնացինք Ապարանի ջրամբար, որտեղից 2 կմ քայլելով հասանք ջրամբարը կառուցելիս տարածքից դուրս բերված Թուխմանուկ եկեղեցին, մոտեցանք տարվա 4 ամիսը ջրի մեջ կանգնած Պողոս-Պետրոս եկեղեցուն, տեսանք նաև Սբ.Վարդանի մատուռը։ Նկարներում՝ պատառիկներ ճամփորդությունից։