• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe

Ի՞նչ է ֆրանկոֆոնիան

Ֆրանսերենից թարգմանեց` Աննա Մարությանը

Յուրաքանչյուր տարի մարտից ապրիլ ընկած ժամանակահասվածում տեղի են ունենում ֆրանկաֆոնիայի օրերը: Ամբողջ աշխարհում տարբեր ցուցահանդեսների և միջոցառումների միջոցով արտահայտվում է Ֆրանսերեն լեզվի հմայքը: Ֆրանկաֆոնիան ունի նաև խորհրդանիշ`սպիտակ ֆոնի վրա շրջան`կազմված կարմիր, կանաչ, կապույտ, դեղին և մանուշակագույն մասնիկներից, որոնք մատնանշում են 5 մայրցամաքները: Ֆրանկաֆոնիայի շարժումն սկիզբ է առել 1960-ական թվականներից և այդ օրվանից բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ չեն դադարում մեծարել ֆրանսերեն լեզուն: Ֆրանկաֆոնիա տերմինն առաջին անգամ գործածվել է 1880 թվականին`ֆրանսիացի աշխարագետ Օնեզիմ Ղեկլուսի կողմից`մատնանշելու համար այն աշխարագրական տարածքները, որտեղ խոսում են ֆրանսերեն լեզվով: Փոքրատառով «ֆրանկաֆոնիա» բառը մատնանշում է այն ժողովուրդներին կամ անհատներին, որոնք մասնակի կամ ամբողջական օգտագործում են ֆրանսերենը`առօրյա կյանքում կամ հաղորդակցվելու նպատակով: Մեծատառով «Ֆրանկաֆոնիան » մատնանշում է այն կառավարություններն ու երկրները, որոնց աշխատանքային պաշտոնական լեզուն ֆրանսերենն է: Ֆրանկաֆոնիա բառն առաջացել է «ֆրանսերեն» բառից: Շնորհիվ այն բանի, որ ֆրանսերենը պաշտոնական կամ մասնակի պաշտոնական (երբ կա նաև մեկ այլ լեզվի առկայություն) լեզու է համարվում 51 պետություններում և 34 երկրներում`այն իր քաղաքական կարևորությամբ  աշխարհում համարվում է երկրորդ լեզուն: Նշենք նաև, որ մինչև 18-րդ դարը ֆրանսերնը համարվել է միջազգային լեզու`դա պայմանավորված է եղել նրանով, որ Ֆրանսիան եղել է մայրցամաքում ամենաշատ բնակեցված վայրը, այսինքն ֆրանսերենի տարածմանան առաջին պայմանն եղել է ժողովրդագրական, այնուհետև տնտսական և ռազմական: Ըստ Փարիզի սոցիալական և տնտեսական խորհրդի`հնարավոր է, որ ամբողջ աշխարհում ֆրանկոֆոնների թիվը հասնում է 500 միլիոնի`դրանց մեջ մտնում են այն մարդիկ, որոնք որևէ կերպ առնչվում են ֆրանսերեն լեզվի հետ: 1969 թվականին առաջին անգամ տեղի է ունենում ֆրանկոֆոն երկրների 1-ին կոնֆերանսը`Անդրե Մալղոի ղեկավարմամբ, որը Ֆրանսիայի մշակույթի նախարարն էր, այնուհետև այն վերանվանվում է «Ֆրանկոֆոնիայի գագաթաժողով» անվամբ, որն էլ 1997 թվականից ստանում է

« Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն» անունը`Բուտրոս Գհալիի ղեկավարմամբ, որը եղել է ՄԱԿ-ի 1-ին քարտուղարը: Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովների ընթացքում քննարկվում են այնպիսի կարևորությամբ խնդիրներ, ինչպիսիք են`1. միջազգային միգրացիա

 2. քաղաքակրթությունների երկխոսություն

 3. ընդլայնված եվրոպա և ֆրանկոֆոնիա

 4. մշակութայի և կրթական արդյունբերություն և այլն

 Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունից բացի ֆրանկոֆոն պետություններն ստեղծել են բազմաթիվ կազմակերպություններ, որոնց նպատակը ոչ միայն ֆրանսերեն լեզվի տարածումն է, այլ նաև ծանոթությունը Ֆրանսիայի պատմության, գրականության, մշակույթի, քաղաքականության հետ:

            2008 թվականից Հայաստանը ևս համարվում է ֆրանկոֆոնիայի անդամ երկիր և առավել ակտիվ գործունեությու է ծավալել Ֆրանսիայի և ֆրանկոֆոն երկրների հետ: Հայաստանում նույնպես ֆրանկոֆոնիայի 41-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունենում, որոնց թիվը տարեց տարի ավելանում է:

Աղբյուրները`

http://franchiza.blogspot.com/2009/04/quest-ce-que-la-francophonie-le-terme.html

http://www.ambafrance-ma.org/institut/rabat/fax/qu'est%20ce%20que%20la%20fr.htm

http://www.tlfq.ulaval.ca/axl/francophonie/francophonie.htm