• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Թումանյանական արահետներով

Նկարագրություն: 
Բարձրաքաշ Ս. Գրիգոր (Լուսավորիչ) վանքը գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղից հյուսիս-արևելք, Ձաղիձոր (Սաղուձոր) գետի անտառապատ ձորալանջին: Ներկայումս կիսավեր վիճակում գտնվող վանական համալիրը կազմում են երկու եկեղեցիները, գավիթը, մատուռները և Մամիկոնյանների իշխանական տոհմի գերեզմանոցը: Միջնադարում Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը Հայաստանի հոգևոր և կրթական օջախներից մեկն էր: Այստեղ կրթություն էին ստանում Մամիկոնյանների իշխանական տոհմի ներկայացուցիները, իսկ հոգևորականները զբաղվում էին գիտական աշխատանքով: Վանքը մասամբ վերակառուցվել է 1939թ-ին, իսկ 1969-ին նրա տարածքը պեղվել է: Ներկայումս վանքի պատերը կիսաքանդ են ու թեքված: